ՁԱԽՈՂՄԱՆ ՎՏԱՆԳ


 

ՀԱԿ-ում ոչ մի ելք չի գտնվում` փոքր-ինչ մարդաշատ դարձնելու ավելի քան մեկ շաբաթ սկսված քարոզարշավի շրջանակներում ընդդիմության կազմակերպած մարզային հանդիպումները: Կոնգրեսի ղեկավարությանը քարոզչության առաջին օրերին թվացել է, թե միայն իրենց այցելած առաջին բնակավայրերում է համակիրների թիվը չափազանց քիչ, իսկ շատ չանցած համոզվել են, որ երբեմնի ընտրազանգվածն ամենուր է երես թեքել իրենցից:

Ընդդիմադիր դաշինքի ղեկավարությունը հատկապես դժգոհ է մեծամասնականով առաջադրված իրենց ներկայացուցիչներից, ովքեր մինչ այդ ոսկե սարեր են խոստացել, իսկ առաջադրման փուլի մեկնարկից հետո առավելապես սեփական քարոզչության վրա կենտրոնացել… Իրավիճակը հուսալի չի դարձնում նաև հանգամանքը, որ բոլոր այցելություն ներն անձամբ Լ. Տեր-Պետրոսյանն է գլխավորում` ստանձնելով նաև գլխավոր բանախոսի դերը:

ՀԱԿ-ում արդեն իսկ կասկածներ կան, որ իրենց չի հաջողվելու սահմանված ընտրական արգելանքը հաղթահարել: Հիշենք, որ եթե կուսակցությունների դեպքում` 5, ապա այս ընտրական դաշինքի պարագայում 7 տոկոսն է անցողիկ: