ԹՎԱԳՈՒՇԱԿ


Դեռևս Պյութագորասն էր պնդում` «Ողջ աշխարհը հիմնված է թվերի վրա»: Իսկ ինչ է հուշում ձեզ թվագուշակը (նումերոլոգիա)` ելնելով ձեր իսկ ծննդյան օրվա թվերից: Եթե ծնվել եք, դիցուք ամսի 29ին, ապա ձեր թիվը 2ն է (հաշվարկեք այսպես. 2+9=11=1+1=2): Կամ, եթե ծնվել եք 19ին, ձեր թիվը 10ն է (1+9=10), եթե 24ին` 6ը և այլն: Իսկ հիմա հետևենք թվագուշակի մեկնաբանությանը. Ծննդյան օրվա թիվը -ը ինքնության, հզորության, պատվասիրության թիվն է: Ծննդյան այս թիվն ունեցող անձը երբեք չի փոխում ընթացքը և չի ձգտում միանգամից հեռուն ցատկել` ժամանակից առաջ անցնելով: Բարձունքների նա հասնում է միայն ուղիղ և առաջընթացի ճանապարհով: Նա ունի անհատականություն, ներուժ, ստեղծագործ միտք: Այս թվի մարդիկ ի ծնե առաջնորդներ են: Ակտիվ են, պատվախնդիր, ձգտում են միշտ առաջին շարքերում լինել: Կարող են նույնիսկ անխիղճ լինել և հանուն իրենց նպատակների` զոհաբերել բոլորին: 1ը հաղթողների ու բռնակալների թիվն է: 1ի ամենահաջողակ օրը կիրակին է, մոլորակը` Արեգակը: ԽՈՐՀՈՒՐԴ. Դուք պետք է խուսափեք եսամոլությունից և շահասիրությունից, ինքնագլխությունից ու քմահաճությունից: Փոքրինչ զգուշավոր եղեք, կշռադատեք ձեր հետաքրքրությունները` հաշվի առնելով նաև շրջապատի մարդկանց շահերը: Այլապես կարող եք զրկվել բարեկամներից ու միայն թշնամիներ վաստակել: 1 թիվը շատ բան է խոստանում իր հովանավորյալներին` թե նրանք հետևեն իր խորհուրդներին: 1ը վառ արտահայտված «ես»ն է, կամք և եռանդ: ը հավասարակշիռ վարքագծի, տրամադրության, գործողությունների խորհրդանշն է: Այս թվի ներքո ծնվածները բնավորությամբ մեղմ են, վայելչավար, փոխզիջումների կողմնակից և ձգտում են հարթել սուր խնդիրները: Գուցե հենց այս պատճառով հենց իրենց ներքին հակասությունները, ավելորդ խոհամտությունը և շրջապատի մարդկանց մշտական խորհրդատու լինելու հանգամանքը հաճախ կարող են խանգարել նրանց` լիարժեքորեն զբաղվելու անձնական գործերով: 2 թիվը հակադրություն է, հավասարակշռվածություն և հակասություն: Այն գտնվում է լույսի ու խավարի, բարու և չարի, ջերմության ու սառնության, հարստության և չքավորության, կյանքի ու մահվան միջև: Դուք կարող եք բոլոր իրավիճակներն ընդունել այնպես, ինչպես դրանք կան` հարմարվելով ու հաշտվելով դրանց հետ: Դուք լավ խորհրդատուներ ու ծրագրեր կազմողներ եք, բայց ոչ` բարեխիղճ կատարողներ. ավելի հակված եք մտորել, քան` գործել: Լավ հարաբերություններ են ունենում 1 թվի ներքո ծնվածների հետ: Ամենահաջող օրը երկուշաբթին է, մոլորակը` Լուսինը: ԽՈՐՀՈՒՐԴ. Ձեր ծրագրի իրագործման համար համահեղինակներ, գործընկերներ ու աշխատակիցներ են անհրաժեշտ: Բայց նրանց ընտրելիս ուշադիր եղեք, որ բանականությունն իշխի Ձեր զգացմունքներին: Ձեզ համար կարևոր է դիվանագետ լինելն ու խաղաղասիրությունը: 2ն իր տերերին օժտում է մեղմությամբ և պասիվությամբ, զգացմունքայնությամբ ու ֆիզիկական առողջությամբ: Այն հատկապես կանանց, մայրության, հոգեբանների, արտիստների հովանավորն է: Այս թվակիրների համար շատ կարևոր է կենցաղակերպը. նրանք փոխադարձ հավատարմություն են պահանջում: Ու քանի դեռ զգում են, որ սիրված են, որ իրենց կարիքն զգում են` ամեն ինչ հրաշալի է: Բայց ամենաչնչին կասկածներից նրանց մեջ անմիջապես արթնանում է խանդը, որը կարող է անխնա վրեժի մղել: ը մյուս բոլորից ավելի վարպետորեն է թաքցնում իր բնավորությունը: Դրա ներքո ծնյալներն օժտված են սուր և կռահողական բանականությամբ, արագ ու հեշտորեն են գիտելիքներ յուրացնում` հաճախ` վաղ հասակում: Դուք տաղանդավոր, շնորհալի մարդ եք, բայց միայնակ անկարող եք լիարժեքորեն օգտվել այդ շնորհներից, որոհետև նպատակին հասնելու համար ընտրում եք թեթև ճանապարհն ու հեշտ միջոցը: Սիրում եք հարմարվել այն ամենին, ինչը արագ շահ է խոստանում, և առանձնակի լրջությամբ չեք վերաբերվում կյանքին: 3ը երրորդության թիվն է: Դրա մարդիկ եռանդուն են, կարգապահ, ինչը միշտ նրանց մեծ հաջողությունների երաշխիքն է: Որպես կանոն, նրանք քչով չեն բավարարվում: Բնավորությամբ հպարտ են ու անկախ: Սիրում են տիրապետել իրավիճակին, հրամայել ու հանձնարարել: Լավագույնս հարաբերվում են 3, 6 և 9 թվերի ներքո ծնվածների հետ: Երջանիկ օրը` երեքշաբթին է, մոլորակը` Հրատը (Մարսը): ԽՈՐՀՈՒՐԴ. Դուք հետաքրքիր մարդկանց, թեթև ու հաճելի շրջապատի, մշտական զվարճանքների կարիքն ունեք: Ապրում եք ոչ թե ապագայով, այլ` այս օրով: Ճիշտ մեկնարկի դեպքում հեռուն կգնաք, որովհետև չեք կասկածում սեփական ուժերին և տիրապետում եք աշխատանքին: Սակայն բնատուր անհամբերությունը, թեթև գործունեության ձգտումը, ինչպես նաև արագ, բայց ժամանակավոր հաջողությունը կարող են խանգարել` հասնելու ավելիին: թիվը հուշում է, որ իր ներքո նշվածները հավասարակշիռ, աշխատասեր, կտրուկ ու վտանգալի ձեռնարկումներից խուսափող են: Ընդունակություններով օժտված այդ մարդիկ իրենց գաղափարներով, ծրագրերով ձգտում են ամեն ինչի հասնել ինքնուրույնաբար` առանց կողմնակի օգնության: Ձեր նշանաբանն է` հուսալիություն, կայունություն, ազնվություն: Ձեզ, իհարկե, ոչ մեկը չի կարող խաբել, բայց նաև ինքներդ պետք է զգուշանաք ինքնախաբեությունից: 4ը տարվա եղանակների, տարերքների ու աշխարհի կողմերի թիվն է: Դրա հովանավորյալները հաճախ իրերը գնահատում են սեփական տեսանկյունից, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում` բացահայտել ուրիշների անտեսանելի մանրամասներ: Ի դեպ` դա նաև մեծամասնության հետ անհամաձայնության, շրջապատողների հետ ընդհարումների պատճառ է դառնում: Նրանք հազվադեպ են ձգտում նյութական հաջողության: Շատ բարեհաճ լինելով հանդերձ` այս անձինք հաճախ միայնակ են լինում: Լավագույն հարաբերություններ են ունենում 1ի, 2ի, 7ի և 8ի ներքո ծնյալների համար: Շաբաթվա ամենահաջող օրը չորեքշաբթին է, մոլորակը` Մերկուրին: ԽՈՐՀՈՒՐԴ. Եթե ձեր պահանջները համեստ են, նպատակները` ոչ մեծ, ապա 4 թիվը կարող է պարտության խորհրդանիշ դառնալ: Միաժամանակ սակայն, այդ թիվը նպաստում է գիտելիքների մասնագիտական հմտությունների հետագա զարգացմանը: 4ը հովանավորում է հատկապես գրողներին, արտիստներին, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին և հողաշինարարներին: (Շարունակելի)