Հա՞ որ


... ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խուսափում է իր բազմաթիվ բիզնեսներից հատկապես «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անկանոն դարձած գործունեության վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ ներկայացնել: Նա միայն հավաստիացնում է, թե խանութները բոլոր դեպքերում չեն փակվելու: Լֆիկ Սամոն հայտարարում է նաև, որ չգիտի, թե նշված ցանցը քանի աշխատող ունի, ու ինչքան է կազմում աշխատակիցների միջին վարձատրության չափը: Առավել հետաքրքրական են սակայն պարապուրդի ու անորոշության մատնված սուպերմարկետների ցուցանակները: Նշվում է, որ հաշվարկ է իրականացվում, բայց տարօրինակ ու կասկածելի է, թե ինչպես է մինչև հիմա այստեղ նշված գործառույթն իրականացվել` գործունեությանը գուգահեռ… Իսկ եթե օլիգարխպատգամավորը, թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ որոշել է հաշվել իր ողջ ունեցվածքը, ապա կարելի է կարծել, թե «Երևան Սիթի»ները երկար են փակված մնալու: Ի վերջո, շատերն են այն կարծիքին, թե Լֆիկ Սամոյի փողերն այնքան շատ են, որ դրանք հաշվելը պարզապես անհնար է: