Երկօրյա աշխատանքային այցով


ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Պաշտպանության նախարարի շրջայցը Հայաստանի հյուսիսային սահմանների մարտական դիրքեր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը շրջայց էր կատարում Հայաստանի հյուսիսային սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր: Տեղում Միքայել Հարությունյանը ծանոթացավ ծովի մակերևույթից 3380 մետր բարձրության վրա մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցա ղային պայմաններին, զրուցեց զինվորների հետ: Պաշտպանության նախարարին զեկուցեցին, որ Հայստանի հյուսիսային սահմանները անառիկ են, դիրքերում հանգիստ է, կրակոցներ չկան, հակառակորդը իրեն հանգիստ է պահում: Երկու անգամ այս բարձունքների ազատագրմանը մասնակցած Միքայել Հարությունյանը երախտագիտություն է հայտնում բոլոր զինվորներին և մեկ առ մեկ սեղմում նրանց ձեռքը: Ինչպես զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, այս զորամիավորման գրեթե բոլոր զորամասերում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Զինծառայողները հին կառույցներից տեղափոխվում են նոր զորանոցներ, սնվում են նոր ճաշարաններում, բարելավվում են նաև հանգիստը անցկացնելու և անձնական հիգիենայի մասին հոգալու պայմանները: Նշելով, որ սահմանի այս բարդ հատվածում շատ բան է արված, զորամիավորման ղեկավարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարարը խոսում է նաև տեղ գտած թերությունների մասին, հրահանգավորում և հանձնարարականներ է տալիս այդ թերությունները ամենակարճ ժամկետներում շտկելու վերաբերյալ: Խորհրդարանում առաջին անգամ քննարկվեց Հայաստանի Հանրապետության Ռազմական Դոկտրինի նախագիծը: Փաստաթղթում վավերացված են Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման, ռազմաքաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմքերը որոշող պաշտոնական հայեցակետեր: ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի բնորոշմամբ` հայեցակարգը ոչ թե հարձակողական բնույթի է, այլ` պաշտպանական, և միտված է պաշտպանական համակարգի կայունացմանը: - Ո՞րն եք համարում ռազմական հայեցակարգային այս փաստաթղթի առանձնահատկությունը: - Անկախության հռչակման օրից Հայաստանը չի ունեցել նմանատիպ փաստաթուղթ: Մենք քննարկեցինք Ռազմական Դոկտինի նախագիծը և համոզված ենք, որ Հանրապետության նախագահը կվավերացնի այն: ՆԱՏՕ-Հայաստան IPAP (անհատական գործընկերության գործողությունների ծրագիր) ծրագրի հետ կապված բոլոր բարեփոխումներն արտացոլված են այստեղ և հետագայում կկենսակոչվեն: Ի դեպ, նախագծում առաջին անգամ ընդգրկվել է քաղաքացիական վերահսկողության մասին դրույթը, ինչը ևս կնպաստի պաշտպանական համակարգի աշխատանքներին: - Ադրբեջանը հայտարարել է, թե Հայաստանին պետք է նշել որպես գլխավոր թշնամի: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը, քանզի Ադրբեջանը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ մի շարք երկրների նմանատիպ փաստաթղթերում նշվում են նաև ոչ բարեկամ պետությունները: - Մեր ռազմական փաստաթղթում չկա այնպիսի դրույթ, որտեղ արտացոլված լինեն «ոչ բարեկամ» կամ «թշնամի» հասկացությունները, կամ նշված լինի, թե ով է մեր թշնամին: Իհարկե, մեր և Ադրբեջանի միջև կան հակասություններ, կա Ղարաբաղի խնդիր, և մենք պետք է բանակցային սեղանի մոտ որոշենք այդ խնդիրը, այլ ոչ թե պատերազմի միջոցով: Մենք պետք է նպաստենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղին տրվի այն, ինչ ցանկանում է այնտեղ բնակվող ժողովուրդը: - Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռուսաստանի օրինակին հետևելով, Հայաստանը նույնպես դուրս գա սովորական սպառազինությունների պայմանագրից: - Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր գործողությունների շրջանակը: Հայաստանի Հանրապետությունը դեռ այդպիսի որոշում չի ընդունել: Եթե հետագայում Ադրբեջանը պայմանագրին հակասող քայլեր կատարի, Հայաստանն այդ դեպքում կփոխի իր դիրքորոշումը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ