Ճապոնական իմաստնություն 


 Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա չարժե դրա համար անհանգստանալ: Եթե խնդիրն անլուծելի է, ուրեմն անօգուտ է դրա համար անհանգստանալը: 
 Մտածելով որոշիր, իսկ որոշելուց հետո` մի´ մտածիր: 
 Ավելի լավ է լավ մարդու թշնամին լինել, քան վատ մարդու բարեկամը: 
  Առանց սովորական մարդկանց մեծերը չեն լինի: 
 Ով շատ է ցանկանում վեր բարձրանալ, նա սանդուղք է հորինում: 
 Այր ու կին պետք է լինեն ձեռքերի և աչքերի պես. երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, իսկ երբ աչքերը լալիս են` ձեռքերը սրբում են արցունքները: 
 Արևը չի ճանաչում արդարներին: Արևը չի ճանաչում անարդարներին: Արևը փայլում է` առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի: Փորձիր նմանվել արեգակին: 
 Ծովը շատ մեծ է, որովհետև փոքր գետակներից էլ չի խորշում: 
 Հեռավոր ճանապարհն էլ սկսվում է մոտիկից: 
 Ով խմում է` չգիտե գինու վնասները: Ով չի խմում, չգիտե նրա օգտակարությունը: 
 Եթե նույնիսկ սուրը կարող է պետք գալ կյանքում մեկ անգամ, միևնույն է` այն կրել է պետք միշտ: 
 Վիշտը պատռված զգեստի նման պետք է տանը թողնել: 
  Եթե սեր կա` ծաղիկ հիվանդությունից հետո մնացած խոցերը նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները: 
  Մի բարի խոսքը կարող է ջերմացնել ձմռան երեք ամիս: 
  Ճանապարհ զիջիր հիմարներին ու հոգեգարներին: 
  Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շունչը: 
  Մինչ մարդուն կասկածելը յոթն անգամ ստուգիր: 
 Ծայրահեղ ազնվությունը մոտ է հիմարությանը: 
 Երջանկությունը մտնում է այն տուն, ուր ծիծաղում են: 
 Հաղթանակը տրվում է նրան, ով մեկուկես ժամ ավելի կդիմանա, քան իր հակառակորդը: 
  Երբեմն տերևը սուզվում է, իսկ քարը լող տալիս: 
 Ժպտացող դեմքին նետ չեն արձակում: 
 Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, բայց սառը հայացքն ու սառը խոսքն` անտանելի: 
 Եթե կինը ցանկանա` ժայռի միջով էլ կանցնի: 
 Հարցնելն ամոթ է մի պահ, իսկ չիմանալն ամոթ է ողջ կյանքում: