Կրիա-տաքսիներ 


Ինչպես անվանումն է հուշում` դրանք չշտապող ուղևորների համար են ու աստիճանաբար ավելի տարածուն են դառնում: Ու, որքան էլ զարմանալի է, իր գոյության 10 ամիսների ընթացքում այս ծառայությունը մեծաթիվ մշտական ուղևորներ ունի: Պարզվում է, որ քիչ չեն մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել անշտապ երթևեկելու համար:

Ինքնատիպ այս ընկերությունն իր 500 ավտոմեքենաներից 10-ը շահագործում է «Կրիա-տաքսի» անվամբ, որոնց վարորդները հատուկ ուսուցում են անցել:

Հետաքրքրական է, որ վարորդը ավտոմոբիլին հանձնարարում է, որպեսզի այն իրեն հրահանգի դանդաղ վարել: Բառախա՞ղ ստացվեց: Այլ խոսքով` երբ ուղևորը տաքսի է նստում, վարորդը պետք է սեղմի «yukkuru» (դանդաղ) կոճակը: Այդ սեղմումին հաջորդում է ձայնային ազդանշան, որը վարորդին հուշում է, որ նա պետք է առավելագույնս դանդաղ ընթանա: Տարօրինակ է, բայց փաստ` մարդն իրեն կառավարող մեխանիզմներ է հորինում:

Կրիա-տաքսիներից գերազանցապես օգտվում են թոշակառուները, հղիները, փոքրիկների հետ շրջող մայրերը և զբոսաշրջիկները, ովքեր կամենում են ավելի մոտիկից ու մանրամասն ճանաչել Կոկոհամ քաղաքը: Ծառայության վարկանիշն այնքան է մեծացել, որ պահանջարկ կա այլ քաղաքներում` Տոկիոյում, Կանավայում ու Սայմաթայում ևս մասնաճյուղեր բացել (fedΘost.ru):