Շնաձկները տղամարդկանց ավելի՞ են ատում 


Այլ կերպ չես որակի գիտնականների ամրագրած այն փաստը, որ ջրային այս գիշատիչները 9 անգամ ավելի շատ են սպանում տղամարդկանց, քան կանանց: Ավստրալական Քվինսլենդի Բոնդի համալսարանի հետազոտողները հաշվարկել են, որ շնաձկների հարձակումների 84 %-ը տղամարդկանց վրա է (գրել է The TelegrΖΘh-ը): 
Զոհերն առավել շատ են Ավստրալիայում. վերջին 30 տարում այստեղ 171 գրոհ է գրանցվել, որոնցից 32-ը` մարդկային մահերի ելքով: Հարավային Աֆրիկայում շնաձկները կծել են 132 հոգու և սպանել 28-ին, իսկ Միացյալ Նահանգներում` վիրավորել են 769-ին ու սպանել 25 մարդ: 
Ավստրալիայում զոհերի քանակի մեծ լինելը պրոֆեսոր Մակֆին պայմանավորում է նրանով, որ այդ մայրցամաքի բնակիչներն առանձնահատուկ սեր ունեն ջրի հանդեպ: Դրանից բացի, կարևոր է նաև այդ ջրերում շնաձկների մեծությունը. այնտեղ տարածված են վագրատիպ ու սպիտակ տեսակները: Իսկ ամբողջ աշխարհում գերազանցապես սպիտակ շնաձկներն են հարձակվում մարդկանց վրա: 
Մեկ այլ արտառոցություն էլ կա, ինչը անընկալելի է շատերի համար. 
- Մարդիկ հաճախ խփում են շնաձկների գլխին, ինչը գազազեցնում է գազաններին. ձեռքները մտցնում են նրանց երախը` փորձելով այնտեղից դուրս բերել ձկնորսական կեռիկները, ցատկում են շնաձկան վրա ու փորձում են «երթևեկել»,- պատմել է պրոֆեեսորը: 
Նման դեպքերում թերևս դժվար է ասել` այդպիսի մարդիկ գիշատիչների՞ զոհերն են, թե՞ արկածախնդիր ինքնասպաններ: