Խումհարաթողի  համար` 315 օր 


Մարդիկ սիրում են հաշվել, վիճակագրություններ ստեղծել: Բրիտանացիք, օրինակ, որոշել են ճշտել, թե իրենց կյանքից որքան ժամանակ են ծախսում խումարաթողին: Թե իրենց կյանքում որքա՞ն ժամանակ են հատկացնում խմելուն (ոգելիցների մասին է խոսքը) կամ` հենց հարբեցողությանը, նրանք (և ոչ միայն նրանք) դեռ չեն հաշվել. համենայնդեպս, նման վիճակագրություն չի հրապարակվել:

Բայց ահա հաշվարկվել է, որ Մեծ Բրիտանիայի միջին վիճակագրական քաղաքացին իր կյանքի 315 օրուգիշեր ծախսում է ալկոհոլի ազդեցությունից դուրս գալու վրա (տեղեկացրել է The TelegrΖΘh-ը):

MΖcΗillΖn CΖncer SuΘΘort հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված հարցումներին մասնակցել է 2 հազար բրիտանացի: Պարզվել է, որ նրանցից յուրաքանչյուր 14-րդն իր կյանքի ընթացքում միջին հաշվով 3 հազար անգամ տառապել է ալկոհոլի չարաշահման հետևանքներից:

Գիտնականները պարզել են նաև, որ երկրի հյուսիսում ավելի շատ են խմում, քան հարավում: Կանանց մոտ խումարաթողն առավելագույնը տևում է 9 ժամ, տղամարդիկ նրանցից 2 ժամ շուտ են «օյաղանում»:

Յուրաքանչյուր տասներորդ բրիտանացին խոստովանել է, որ չի կարողացել գնալ գործատուի մոտ` աշխատանքի ընդունվելու համար, որովհետև պայմանավորված օրը սարսափելի գլխացավ է ունեցել` մեծ քանակով ոգելից օգտագործելու պատճառով: Իսկ հարցվածների յուրաքանչյուր 13-րդը հայտարարել է, որ խումարաթողի պատճառով չի կարողացել ժամադրության գնալ:

Այնուամենայնիվ, այսպես տառապագին խումարաթող եղողները տեսնես որքան ժամանակ ու գումար են ծախսում` այդ տառապանքը թեժացնելու համար: