Դարձյալ թիրախը լրագրողն է


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող` նախօրեին հարձակման ենթարկված հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, «Հետք» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին: Վարչապետը, հետաքրքրվելով լրագրողի առողջական վիճակով, դատապարտելի միջադեպի վերաբերյալ զրուցել է նրա հետ եւ պատասխանել իրենց գործընկերոջն այցելած լրագրողների հարցերին: Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ կարճ ժամկետում մեղավորները կբացահայտվեն: Նա իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ` կարեւորելով հասարակության մեջ միմյանց նկատմամբ հանդուրժողականության, փոխադարձ հարգալից վերաբերմունքի համար համապատաս խան միջավայրի ձեւավորումը: Այդ առումով, կառավարություն-ԶԼՄ-ներ-հասարակություն երկխոսությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով, ճիշտ լուծումներ կհուշի: ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Հուսանք, որ գոնե այսուհետ հանրապետությունում առաջնահերթ մտահոգություններից մեկը կդառնա հանդուրժողականությունը: Դրանից առաջ, սակայն, թիվ 1 կարևորության խնդիր է անպատժելության դեմ անհաշտ պայքարը...