Միակ ու սիրելի հայկական ռուսական 70-ամյա թատրոնը


Անցյալ դարի 90-ականներից ի վեր, «ստալինյան ռեպրեսիաների» պատմական դերակատարության հետևողական ուռճացմամբ, 1937¬ը սերունդների հիշողության մեջ զանգվածային հալածախտի անմարդկային բովանդակությամբ է միայն արմատանում£ Մինչդեռ, թանձրացվող խավարամածում, կենսաշող բազում ենթաշերտեր կան, որոնց շնորհիվ գուցե հնարավոր եղավ վերստին հառնել կախարդական չարաղետ այդ շրջապտույտից, ըմբոշխնել հոգեպարար արարչագործության քաղցր պտուղները£ Սևով խարանված 37¬ին էր, որ Հայաստանի Ժողկոմխորհի սեպտեմբերի 20¬ի որոշմամբ Երևանում կազմավորվեց ռուսական դրամատիկական թատրոնը£ Թող որ դա պայմանավորված էր ԽՍՀՄ գաղափարախոսական հիմքերն ամրապնդելու հրամայականով£ Միևնույն է, խոշոր իրադարձային նշանակություն ունեցավ մեր մշակութային կյանքում առաջընթաց բազմազանություն ապահովելու տեսակետից£ Խայտաբղետ էր հիմնադիր կազմը£ Առաջին գեղարվեստական ղեկավար Լևոն Քալանթարը և տնօրեն¬կազմա կերպիչ Ղազար Ղազարյանը, Թբիլիսիում լուծարված Կարմիր Բանակի թատրոնի տասնյակ տաղանդավոր դերասանների, հայկական ինքնագործ թատերախմբերում եղած մի քանի ռուսալեզու անդամների հավաքականությունից ձևավորեցին համախոհների առողջ կորիզ, որի հիման վրա, հայ թատրոնի լավագույն բեմադրիչների ու նկարիչների, արտիստական վառ անհատականությունների փորձառու ջանասիրությամբ, ամրացավ ու շուտով իր բացառիկ կարևորությունը հավաստեց պետության առանձնահատուկ հոգատարությանն արժանացած այս մշակութային օջախը£ Դերասանական վարպետության Ստանիսլավսկու սիստեմը որդեգրած հիմնադիր խումբը` Դոբրովոլսկին, Լեոնովը, Մուրովը, Չեմբարսկին, Կամենսկին, Սպարժինսկայան, Գավրիլովը, Կամենկինան և մյուսները առաջին անգամ հայ թատերասերներին ներկայացան Վավիկ Վարդանյանի բեմադրած «Առերեսում» (Ա., Պ. Տուր և Լ. Շեյնին) պիեսով£1937 թվականի նոյեմբերի 15¬ն էր, երբ բացվեց Հայաստանի առաջին և միակ ռուսական դրամատիկական թատրոնի վարագույրը£ Արվեստասեր հանրության ցնծությունը բարոյական նեցուկ դարձավ կարճ ժամանակում մեկուկես տասնյակ իրարահաջորդ բեմադրություններով հստակեցնելու խաղացանկային քաղաքականությունը ժամանակի պահանջներին համահունչ, միաժամանակ` բարձր արվեստի չափանիշներին համարժեք£ Ռուս դասական ու ժամանակակից դրամատուրգիայի բնօրինակային արտասովոր հմայքին անմիջական հաղորդակցությունը խորացրեց ակնածանքը ռուսական վիթխարի մշակույթի հանդեպ, հոգևոր պահանջ դարձավ£ Գուլակյանի, Բուրջալյանի, Քալանթարի, Վարդանյանի, Կրակոպոլսկու, Գրինշպունի, Տուգանովի, Մարտիրոսյանի, Բարդինի և Բասկոյի նոր բեմադրություններով նորովի ուշագրավ ներկայացան Օստրովսկին ու Գորկին, Գոլդոնին ու Շերիդանը, Շեքսպիրն ու Գոգոլը, Տրենյովն ու Պոգոդինը… Շաքարյանը, Անանյանը, Արուտչյանը, Չիլինգարյանը, Մինասյանը, Մարգարյանն ու Ստրուտինսկայան իրենց բեմանկարչությամբ գունեղացրին տարաբնույթ պիեսների թատերայնացումը£ Դառնալով ռուսական մշակույթի տաղանդավոր պրոպագանդողը Հայաստանում, Կ. Ս. Ստանիսլավսկու անունը կրելու իրավունքին 38¬ից արժանացած ու նրա գեղագիտությանը հավատարիմ, թատրոնը ներկայացնում էր ժամանակակից ու դասական հայ հեղինակների, համաշխարհային գրականության գոհարների իր ուրույն մեկնաբանությունները£ Արժանանում համամիութենական թատերաշխարհի գնահատությանը£ Ծննդյան երեսուներորդ տարեդարձի ամփոփ անդրադարձներում պարզորոշ ուրվագծվում է մեր հոգևոր կյանքում հիմնավորապես հաստատված այս ստեղծագործական միավորի բարձրարվեստ կայացման փաստը ժամանակի երևելիների հավաստմամբ£ …Ստեղծագործական վերելքներն ու վայրէջքները, կազմի հաճախակի փոփոխությունները, հասարակական-քաղաքական բեկումնային իրադարձությունների հավելյալ դժվարությունները մշտապես ուղեկցեցին մեր ռւսական թատրոնին: Բայց` փլուզել չկարողացան£ Կենսունակությամբ շաղախված հիմքերը ամրապնդվեցին նոր ուժերի թատերատքնանքով, որ ստեղծված փակուղուց հնարագետ սիրով ելքի ճամփա էր գտնում, օդի թարմ հոսանքով ստեղծագործական հզոր լիցքեր ներարկում ու վերստին կենդանաց նում ջլատումից հյուծվող թատերախմբին£ Ամենաբախտորոշը` բեմադրական-կազմակերպչական ակնհայտ տաղանդով թատերաշխարհի լուրջ ուշադրությանը Վոլգոգրադում ու Սմոլենսկում առաջին իսկ ինքնուրույն քայլերով արժանացած 29-ամյա Ալեքսանդր Գրիգորյանի հայտնությունն էր հայկական ռուսական թատրոնում 1965 թվականին£ Առաջին` Արբուզովի «Իմ խեղճ Մարատ» պիեսի ներկայացման հաջողությունը հավատ է ներշնչում հրավիրված գլխավոր բեմադրիչի ներուժի հանդեպ£ Կենսազվարթ, անհիշաչար մարդամոտությունը` մտերմացնում շուտով£ Դերասանախմբի կատարողական ունակությունները առավելագույնս հղկվում են ու նոր փայլ հաղորդում տաղանդաշատ բեմադրիչի հաջորդ աշխատանքների լիարժեք թատերայնացմանը£ Շտեյնի «Այրին», Դիխովնիչնիի և Սլոբոդսկու «Կանանց մենաստանը» համարձակություն են ներշնչում ձեռնարկել Շեքսպիրի «Ռիչարդ III»¬ին£ Հայաստանում առաջին անգամ բեմ բարձրացված այս ողբերգությունը, Օֆելյա Ավետիսյանի բեմադրությամբ, ավանդականից տարբեր գույներով է ներկայացնում Ռիչարդի մարդկային զազրելի նկարագիրը, որի դերակատարմամբ արձանագրվում է երկրորդ նշանակալից նվաճումը երիտասարդ դերասան Արմեն Ջիգարխանյանի ստեղծագործության մեջ` Պսաֆասի Ստախոսից (բեմադրիչ` Ռոլանդ Խարազյան) հետո£ Այս հարկի ներքո 12-ամյա գործունեությամբ էլ նախապատրաստվում է նրա փառավոր վերելքը Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում, ձեռք բերած բարձր համարումը ԽՍՀՄ ողջ տարածքում և համաժողովրդական սերը, որ վայելում է մինչ օրս` անկախ մեծ բեմին հրաժեշտ տալուց£ Եվ ցավալիորեն տարօրինակ է, որ բոլորովին վերջերս զանգվածային մամուլում նա, անտեսելով իր հիմնած մոսկովյան արտոնյալ թատերախմբի գեղարվեստական ընդհանուր միջակ նկարագիրը, իրեն թռիչքի թևեր տված մեր թատրոնը փակելու ամբիցիոզ հայտարարությամբ է հանդես գալիս` հրապարակավ թքելով ջրհորի մեջ, որից իր ծարավն էր հագեցրել£ «Արմավիա»¬ի աջակցությամբ Ռուսաստանից սիրելի թատրոնի 70-ամյա հոբելյանի պաշտոնական շքեղ տոնակատարությանը ժամանած երբեմնի «ստանիսլավցիների» խմբում ԽՍՀՄ ժողովրդական արտիստին չընդգրկելու պատճառը սրանով է միայն բացատրվում և ոչ Գրիգորյանի հետ կապված անձնական մոտիվներով, որոնց վերջինս շատ վաղուց հումորով է միայն վերաբերվում£ Շատերն են ինչ¬ինչ պատճառով հեռացել Հայաստանից, բայց հարազատ են մնացել իրենց ստեղծագործական տառապանքի հաճույքը պարգևած թատրոնին£ Գ. Կորոտկովը, Վ. Բաբիչևան, Յու. Զելինսկին, Վ. Անանյինը, Մ. Շտեյնբերգը, Յու. Կոլեսնիչենկոն, Ի. Նագավկինը, Վ. Դյաչենկոն, Ն. Գոլիկը… Մշտապես համալրվելու, կարծես, դատապարտված դերասանախմբում այսօր հատուկենտ են ծանոթ անունները` Լ. Խաչատրյան, Ի. Մարչենկո, Ֆ. Դավթյան, Վ. Մկրտիչև, Վ. Կոնշինա£ Ինստիտուտից և կից ստուդիայից ներգրավվածներից շատերն են արդեն ճանաչված հանդիսատեսի կողմից£ Ոչ միայն չարաբաստիկ սերիալներում ապրուստի լրացուցիչ միջոցներ վաստակողները: Ա. Ղազարյանը, Ի. Հարությունյանը, Վ. Սարոյանը, Յու. Իգիթխանյանը, Ե. Ենգիբարյանը, Ա. Ավոյանը, Թ. Խաչատրյանը… Նորերի ունակությունների զարգացմանը մեծապես նպաստում են աշխատանքային լարված կանոնավոր առօրյան և 2005¬ից գործող Փոքր բեմը£ Մերօրյա հրատապ հիմնախնդիրների գորդյան հանգույցի քակմանը մշակույթի ամենազորեղ ուժով նպաստելու մղումների գերկուտակումները 2004-ին ծնունդ տվեցին «Փշրված շղթա» ներկայացմանը: Ալեքսանդր Գրիգորյանի և Մարինա Մարինոսյանի համահեղինակությամբ ստեղծված տեքստում հայ-ադրբեջանական նորանկախ թշնամական հարաբերությունները մարդասիրական, բարիդրացիական տեսանկյունից են բացահայտվում: Ահա թե ինչու մեծ ռեզոնանս առաջացնում ԱՊՀ տարածքում և Արցախում քանիցս խաղարկվելիս: 43 տարիների գեղարվեստական ղեկավարությամբ մեր ռուսական թատրոնից այլևս անբաժանելի դարձած Ալեքսանդր Գրիգորյանը, ով շարունակում է բեմադրությունների բազմաթիվ հրավերներ ստանալ արտերկրից (հատկապես` Ռուսաստանից), հնարամտորեն, իր հարուստ փորձառությամբ ու անձնական թատրոնապահպան կապերով, կարողանում է մշտավառ պահել ստեղծագործական կրակը£ Հարկավոր աշխուժությունն ապահովելու նպատակով ուրիշ բեմադրիչներ էլ է հրավիրում` պատասխանատու ինքնահատուկ գեղագիտության, ստեղծած ավանդույթների զարգացման համար£ «Ստանիսլավցիների» հաղթական մասնակցությունը միջազգային փառատոներին ամրապնդում է հավատը վաղվա օրվա, սեփական ներուժի հանդեպ, չնայած հայրենիքում բարյացակամ ուշադրության մշտակայուն պակասի կաշկանդիչ ուժին£ Հոբելյաններն ու ներկայացումների առաջնախաղերը (ամեն թատերաշրջան մի շարք պրեմիերաներով է նշանավորվում, չհաշված` շարունակական վերաբեմադրությունները) խանդավառ տոնականության մթնոլորտում են անցնում£ Երբեմն` հանպատրաստից£ Ինչպես Յու. Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» կատակերգության ներկայացումից հետո, երբ Մագնիտոգորսկի պատվիրակությունը անսպասելիորեն ողողեց բեմը ծաղիկներով` չթաքցնելով հիացմունքը ինտիմի խաչաձևումներով կառուցված պիեսի խորքերում առկա ներանձնական հարաբերությունների դրամատիկ լարվածությանը հոգեբանական համոզչականություն հաղորդելու Գրիգորյանի բեմադրական վարպետությունից և զավեշտախառն, թեթևասահ ընդհանուր խաղաոճում ներառված դերասանախմբի արժանահավատ ու տպավորիչ կերպավորումներից£ Սևով խարանված 37¬ից մեր մշակութային կյանքում հարաճուն լույսով պաշտոնապես հաստատված ռուսական թատրոնը գոյության 7 տասնամյակների ընթացքում ընդլայնեց կոնկրետ առաքելության շրջանակները` հարյուրավոր տարաժանր իր ներկայացումներով լրացնելով ու հարստացնելով այն£ Թերթելով հոբելյանամուտին լույս ընծայված «Մեր կյանքի թատրոնը» նկարազարդ արժեքավոր գիրքը, հետևելով նրա ստեղծագործական ճանապարհի անդավաճան ուղևորները դարձած հեղինակների` ՀՀ ժողովրդական և ՌԴ վաստակավոր արտիստ, բազմաբազում մրցանակների ու պարգևների ասպետ Ալեքսանդր Գրիգորյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովայի մտքի ընթացքին` նորից ու կրկին համոզվում ես, թե որքան անհրաժեշտ է մեր հոգևոր լիարժեքության համար փայփայել ու շենացնել այս եզակի մշակութային օջախը£ Մեր միակ, սիրելի, անփոխարինելի հայկական ռուսական թատրոնը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ