ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Արմեն ԽԱՆԴԻԿՅԱՆ Երևանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ «Չէի ուզենա որևէ մեկին վիշտ պատճառել» ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Անսպասելի հարց է£ Շատ դժվարություններ եմ տեսել£ Վստահ եմ` որևէ մեկի դժվարությունը անհամեմատելի է մյուսինի հետ£ Ամեն մեկը իր դժվարությանը իր ներքին աշխարհով է նայում£ Ընդհանրապես կյանքը դժվար բան է£ Երևի ամենադժվարն այն է, որ չեմ կարողանում ազատվել մեջս ունեցած հսկայական պատասխանատվության զգացումից£ Դա շատ է բարդացնում իմ առօրյան£ Բայց երևի դա էլ, ի վերջո, ինչ¬որ արդյունքների է հանգեցնում£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Չեմ մտածել£ Ես հայ եմ, հայրս, մայրս հայ էին, պապերս, որոնց, ցավոք սրտի, եղեռնի պատճառով չեմ տեսել, նույնպես հայ են£ Կուզենայի այնքան ազատ, մաքուր ու ազնիվ լիներ մեր մոլորակը, որ ուղղակի դառնայի մոլորակի քաղաքացի` չկորցնելով ազգային պատկանելությունս£ Լավ ազգեր շատ կան. բոլորի մեջ ես գտնում եմ դրականը, և ո°չ մաշկի գույնը կամ աչքերի ձևը, ոչ էլ այլ հանգամանքները չեն խանգարել` շփվել, մտերմանալ մարդկանց հետ անկախ նրանց ազգային պատկանելությունից£ Կուզենայի բոլոր ազգերի լեզուներին տիրապետել, որպեսզի ավելի սերտ լինեին առնչություններս£ Մոլեռանդ չեմ, բայց ես հայ եմ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, որն այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիքներ կան, որոնք ինձ հետ միասին պետք է հեռանան այս աշխարհից£ Չէի ուզենա դրանք բարձրաձայնել£ Ոչ թե վախենում եմ կամ ամաչելու առիթ ունեմ, այլ պարզապես չէի ուզենա որևէ մեկին վիշտ պատճառել£ Դրանք, իհարկե, սահմռկեցուցիչ գաղտնիքներ չեն£ Սովորաբար, ինձ վստահված գաղտնիքը որևէ մեկին չեմ վերավստա հում, բայց իմ անձնական գաղտնիքները վերջին հաշվով իմն են և չէի ուզենա մեջտեղ հանել£ ¬ Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Օրինակ` որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում£ Ինչո՞ւ եկանք և ինչո՞ւ ենք գնալու£ Առեղծվածայինը նախ մահն է` ինչքան էլ ինձ բացատրեն, որքան էլ ընկալեմ դրա օրինաչափությունը£ Նույնքան առեղծվածային է երևի նաև ծնունդը£ Այդ կապակցությամբ հիշում եմ Վիլյամ Սարոյանին£ Ասում են, որ իր կյանքի վերջին օրերին ամենահայտնի թերթերի լրագրողներին հրավիրել է և մահամերձ վիճակում ասել է, որ շատ լուրջ հայտարարություն ունի անելու£ Եվ գիտե՞ք` ինչ է ասել. «Ես գիտեի, որ մահ կա, բայց չգիտեի, որ այն ինձ հետ էլ կապ ունի»£ Առեղծվածայինը դա է, չես հավատում դրան, բայց անխուսափելի է£ - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտներ շատ են լինում և պետք է նկատես դրանք£ Հնարել չեմ ուզում, բայց ամենազավեշտալի դեպքերը ես ապրում էի եղբորս` Տիգրան Լևոնյանի հետ, որովհետև նա կարող էր կյանքը ուրախ և պայծառ դարձնել£ Այս կյանքի հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքն էր օգնում երևի, որ առանց ավելորդ ջանքերի, ըստ թեմայի աշխատեցնում էր երևակայությունն ու ֆանտազիան, և զարմանալի զավեշտներ էին առաջանում£ Մութ ու ցուրտ տարիների ձմռանը տրանսպորտ չկար£ Դե իրենց բնակարանն էլ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում էր, և Օպերա ոտքով էր գնում£ Առավոտյան մշտապես աշխատանքի գնալիս` դատարկ փողոցում միայն մեկ մարդ է տեսնում£ Ուշադրությունը գրավում է այդ մարդու պահվածքը. շատ բորբոքված` ձեռքով-ոտքով ինքն իր հետ խոսելով քայլում է դիմացի մայթով£ Եղբայրս օրերից մի օր որոշել է մոտենալ ու հարցնել` «Հայրենակից, ի՞նչ դարդ ունես, կիսվիր ինձ հետ»£ Բայց հենց մոտեցել է, այդ մարդն առանց նախաբանի ինքն է դիմել եղբորս. «Վա°յ, պարոն Լևոնյան, դո՞ւք եք, ես էլ երկար ժամանակ ուզում եմ Ձեզ հարցնել, թե ինչո՞ւ եք ամեն առավոտ ինքներդ Ձեզ հետ ձեռքով ոտքով խոսելով իջնում այս փողոցով»£ Միգուցե այդ օրերին զավեշտը չէինք նկատում, բայց նա նկատում էր£ Այսինքն, զավեշտը այն է, որ բոլորս էլ, երևի, ինքներս մեզ հետ խոսում ու բազմաթիվ պրոբլեմներից ելք ենք որոնում£ ¬ Մանկության այն հուշը, որ մինչ հիմա ուղեկցում է Ձեզ£ - Իսկապես, եթե ինչ¬որ ժամանակ սերտում, բայց չէինք գնահատում մեր մեծերի իմաստասիրական խոսքերը, ապա ինչ¬որ պահ է գալիս, և դրանք ասես քո սրտից են բխում. խորն ու հարազատ է դառնում «Մանկության օրեր` երազի նման // Թռաք, գնացիք, այլ չեք դառնալու£ // Օ¯, դուք երջանիկ, օ, անհոգ օրեր, // Ընդունակ միայն ուրախացնելու…»£ Հուշս այդ երջանիկ անհոգությունն է, որն այսօր պակասում է£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ