«Եվ դո՞ւ, Բրուտո°ս»


Ստալինը ժողովրդի թշնամի հռչակվել էր Խորհմիության ամբողջ տարածքում, բայց թվում էր` գոնե Վրաստանում պիտի գնահատեին իրենց հայրենակցի նվիրատվություն ները. հարևան երկրներից, որպես տորթի համեղ պատառներ, նա քանի¯ տարածքներ էր կցել Վրաստանին: Այսուհանդերձ, ինչպես տեղեկացրել է ԼվՑպՐՒՈՍր-ը, վրաց նախարարներն էլ իրենց Կոբային «վրացի ժողովրդի թշնամի» են հռչակել ու առաջարկել են Գորիի կենտրոնից նրա հուշարձանը տեղափոխել վերջինիս տուն-թանգարան: - Մենք լավ գիտենք, որ Իոսիֆ Ստալինը ԽՍՀՄ հիմնադիրներից մեկն է ու նրա գաղափարախոսը, միլիոնավոր մարդկանց, նրանց թվում նաև վրացիների դահիճը,- հայտարարել է Եվրաինտեգրման հարցերով նախարար Գեորգի Բարամիձեն: Վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն նույնպես պաշտպանել է այս կարծիքը` այդ նախաձեռնությունը համարելով «ճիշտ ժամանակին» և իր համաձայնությունը հայտնելով հուշարձանի տեղափոխման առնչությամբ: Գ. Բարամիձեն ընդգծել է, որ «ազատության խորհրդանիշ հանդիսացող երկրում անհանդուժելի է, որպեսզի քաղաքի կենտրոնում Ստալինի հուշարձան կանգնի` չնայած նա էթնիկ վրացի է եղել»: Նախարարը չի բացառել նույնիսկ, որ Ստալինի տուն-թանգարանն առաջիկայում կարող է և վերանվանվել` Ռուսական բռնազավթման թանգարան: