Կաշառք վերցնելու կասկածանքով


ՀՀ զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության (քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնելու) կասկածանքով հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը: Կատարվում է նախաքննություն: