ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ


Նոյեմբերի 13¬ին Իջևանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրացել է: Հինգերորդ անգամ վերընտրվելու հայտ է ներկայացրել գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Նրա հիմնական մրցակիցը, ըստ հավաստիացումների, ԱԺ նախկին պատգամավոր Արծրունի Ղալումյանն է լինելու: Նշված երկու թեկնածուներն էլ Հանրապետական կուսակցությունն են ներկայացնում, սակայն, ըստ տեղեկությունների, ՀՀԿ¬ն թեկնածուներից որևէ մեկին պաշտպանող հայտարարություն չի տարածելու և կողմնորոշվելու խնդիրը թողնելու է իջևանցիների հայեցողությանը: Քվեարկությանը թեկնածուի կարգավիճակով մասնակցել է նախատեսում նաև ԲՀԿ¬ն ներկայացնող Վարդան Ղալումյանը, ով քաղաքային ավագանու անդամ է և նախորդող տարիներին հանդես է եկել գործող քաղաքապետի գործունեության սուր քննադատությամբ: Չորրորդ թեկնածուի` Վարուժան Ներսիսյանի տեղակալի առաջադրումը Իջևանում որքան անսպասելի, նույնքան էլ տարօրինակ են համարում: Ենթադրվում է, որ վերջինս առաջիկա շաբաթներին ինքնաբացարկ կներկայացնի: