ԵՂԾ ՍՊԱՆԴԱՆՈՑ


Ընդդեմ քայքայիչ աղանդների ու հատկապես Եհովայի վկաների` օրեր առաջ կազմակերպված երթը մեծ ոգևորություն է առաջացրել կազմակերպիչների շրջանում: Նման թերևս առաջին հսկայածավալ միջոցառումից հետո կտրուկ մեծացել է մեր այն հայրենակիցների թիվը, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց ստորագրությունն ավելացնել ՀՀ և ԱԺ նախագահներին ուղղված շուրջ 35 հազար ստորագրությամբ դիմումի տակ: Հիշեցնենք, որ այդ դիմումով կոչ է արվում սահմանափակումներ մտցնել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում: Հակաաղանդավորական ձեռնարկի կազմակերպիչները, ըստ տեղեկությունների, նախատեսում են 100 հազար ստորագրության առկայության դեպքում նաև որոշ միջազգային կառույցների աջակցությունը հայցել` գոնե Եհովայի վկաներ աղանդի գործունեությունը Հայաստանում սառեցնելու համար: Կարծում ենք, սակայն, որ միայն «Եհովայի վկաներով» բավարարվել չի կարելի` եթե խնդրի հիմնավոր լուծումն ենք որոնում: