Հա՞ որ...


Ապահովագրական ընկերությունների սպասելիքները չեն իրականացել: Նրանց ղեկավարները խոստովանում են, որ ստացված գումարների ավելի քան 60 տոկոսը փոխհատուցման տեսքով արդեն իսկ վերադարձվել է մեքենատերերին, ու ենթադրվում է, որ մինչև տարեվերջ նշված թիվը կհասնի 70 տոկոսի: Իրենց պատկերացրած շահութաչա փը ձեռք չգցելով, ԱՊՊԱ մատուցող ընկերություններն արդեն իսկ հայտարարում են, որ, ամենայն հավանականությամբ, ծառայության սակագինն առաջիկայում կբարձրացնեն: Իսկ առայժմ հապաղում են, քանի որ մեկ¬երկու ամիս հետո սկսվելու է հաջորդ տարվա ապահովագրության գործընթացի ամենահիմնական փուլը: Այսինքն, մեքենատերերի վերաբերմունքից ու ակտիվությունից դատելով` ապահովագրողները կկողմնորոշվեն թանկացման չափի հարցում: Նախորդ տարի ապահովագրության նոր¬նոր հաստատվող պարտադրանքը մի կերպ հաջողվեց փրկել ձախողումից, և թվում էր, թե գործող սակագները երկար կպահպանվեն: Ավելին, կարգապահ` վթարներ թույլ չտված ավտոտերերի համար նույնիսկ զեղչեր են խոստացվել: Իսկ հիմա պարզվում է, որ վճարները, ավելի ճիշտ` շահույթը, քչություն է անում: Թարսի պես էլ ախորժակն ուտելուց է բացվում: Ուրեմն մեքենատերերը ժամանակին պետք է գլխի ընկնեն մեքենատերերի ու աղմուկ բարձրացնեն` գոնե գործող սակագինը պահելու համար: Ստացվում է` եթե շատ բողոքեն,քի՞չ կթանկացնեն