ԱԶՆԱՎՈՒՐԻՆ ԷԼ ԵՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ


ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Շառլ Ազնավուրին կոչ էր անում այլևս իշխանությունների հետ հաց չուտել և անդամակցել իրենց ընդդիմադիր շարժմանը: Ըստ որոշ տեղեկությունների, երբ Ազնավուրին պատմել են այս մասին և բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Հայ ազգային կոնգրեսը և ովքեր են նրա առաջնորդները, Ազնավուրը մի կուշտ ծիծաղել է, ապա ասել, որ իր հարցազրույցը ուղղված չէ իշխանություններին, որտեղ նա վատ չի արտահայտվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Միևնույն ժամանակ` իրեն ընդդիմադիր դաշտ կանչողներին աշխարհահռչակ երգիչը խորհուրդ է տվել մեկ անգամ ևս կարդալ իր հարցազրույցը, որտեղ ասում է, որ ինքը քաղաքական գործիչ չէ: