Սարսափների մանկատուն


Ռուսաստանյան Միսկի քաղաքի մանկատանը վերջին երկուսուկես տարում թերսնումից և սնունդ ընդունելու պահին խեղդվելով` մահացել է 27 երեխա: Եվ սա ռազմագերիների նացիստական ճամբարի մասին պատմող կինոսյուժե չէ, այլ իրական պատմություն` գործող հաստատության մասին, ուր ապաստանել են ինքնուրույն շարժվելու և ուտելու ունակությունից զուրկ 400 երեխա: Այս ծանր մահերին հավելվել է խայտառակ ևս մեկ փաստ. հաստատության դրամարկղից անհետացել է 670 հազար ռուբլի (16 հազար եվրո), որը պետությունը հատկացրել էր երեխաների խնամքի համար: Մահացածներից 11-ամյա երեխաներից մեկը կշռել է ընդամենը 10 կգ: Իսկ սնվելուց խեղդվածները` 11 հոգի, պարզապես ուտել չէին կարող. նրանց պետք էր կաթիլակա թոցներով կերակրել: Մի՞թե քաղաքակրթություն կոչվածը կարող է թույլ տալ, որ փողը նաև մարդկային խիղճը սպանի: Տեղի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել. մեղավորները կպատժվեն: Բայց արդյո՞ք անտարբերություն կոչված չարիքը երբևէ կվերանա աշխարհից: ՌԴ¬ում ծնողներից լքված և ծնողական իրավունքներից զրկված հայրերից ու մայրերից վերցված երեխաների թիվը հասնում է 700 հազարի: