Մահացու ճզմում
159 կիլոգրամ կշռող ամերիկուհին նստել է 57 կիլոգրամանոց ամուսնու վրա` խեղդամահ անելով նրան: Համակողմանի քննության արդյունքում դատարանը Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի բնակչուհի Միա Լենդինհեմին դատապարտել է 4¬օրյա աշխատանքի: Քաղաքի ոստիկանությունը պարզել է, որ զույգը պաշտոնապես գրանցված ամուսիններ չեն, սակայն երկար ժամանակ ապրել են հաշտ ու համերաշխ և համատեղ 3 երեխա ունեցել: 2009¬ից նրանք սկսել են հաճախակի վիճել, և թեթևքաշային զուգընկերոջից նեղացած Միան վրեժխնդիր է եղել` նստելով նրա վրա: Նստելուն պես` տղամարդը ավանդել է հոգին: Կնոջ փաստաբանը հիմնավորել է, որ իր պաշտպանյալը բազմիցս բռնությունների է ենթարկվել քաղաքացիական ամուսնու հետ և` նա մինչ այդ երբևէ օրինախախտում չի կատարել: Դատավոր Կառոլին Ֆրիդլանդն էլ հաշվի է առել նաև այն, որ սպանությունը դիտավորությամբ չի կատարվել, հաստլիկ Միայի նկատմամբ մեղմագույն վճիռ է կայացրել` 100 ժամ հասարակական աշխատանք ու 3 տարի տնային կալանք: Հանգուցյալ Միդլսթոնթեյի հարազատներից Միան դատարանում ներողություն է խնդրել. - Ես միայն ափսոսանք են զգում: Ինձ համար ցավալի է, որ չեմ կարող ամեն ինչ ետ բերել,¬ ասել է կինը: Խեղդամահի քույրը չի զսպել վրդովմունքը. - Ստացվում է, որ ես նույնպես կարող եմ գնալ ու նստել ինչ¬որ մեկի վրա, իսկ հետո պայմանական պատիժ ստանալ: Ես կարծում եմ, որ սա արդարադատություն չէ: