Խորհուրդ է տալիս Շավարշ Քոչարյանը


Բոլորն են խոսում ժողովրդավարական ընտություններից£ Եվ այդ առումով բացառություն չէր կարող լինել նաև ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը£ Ըստ Շ. Քոչարյանի` մեզ համար առաջնայինը իրավական ¬ժողովրդավարական երկիր ունենալն է, որի ուղղությամբ արդեն կատարվում են համակարգային փոփոխություններ£ ¬ Ժողովուրդը միշտ քվեարկել է իշխանության դեմ, իսկ քրեականացված տարրերն էլ հոգնել են քաղաքական իշխանությանը սպասարկող դեր կատարելուց և իրենք են ուզում գալ կառավարելու,¬ այսպիսին է Շ. Քոչարյանի տեսակետը. ¬ Եթե խորհրդարանում գոյություն ունեցող ութ ընդդիմադիր կուսակցությունները կատարեն իրենց աշխատանքը համամասնորեն, ապա շատ ավելի հեշտ կլինի գործնականում առաջընթաց ունենալ£ Պատգամավորը մոռանում է, որ ինքն էլ է ընդդիմության ներկայացուցիչ (համենայն դեպս այդպես է ներկայանում) և ինքն էլ ունի առաքելություն` քիչ թե շատ նպաստելու ժողովրդավարության կայացմանը£ Մինչդեռ այդ ուղղությամբ իր ծրագրերից, առավել ևս` կատարած գործնական քայլերի մասին կամ ասելիք չուներ, կամ համեստորեն լռում է` բավարարվելով միայն պարբերաբար ասուլիսներ կազմակերպելով, այն էլ` հիմնականում խորհրդատվական բնույթի£ Ի դեպ, նաև ծանր հանցագործության մեջ մեղադրվող երեսփոխան Հակոբ Հակոբյանին նա խորհուրդներ տվեց` փոքր¬ինչ զավեշտալի. ¬ Թող մի թաքուն տեղ բռներ, ծեծեր, ջարդեր և իր հարցերը լուծեր, ոչ թե հրապարակավ£ Սա խաղի կանոններից դուրս էր£ Հենց այսպես, ուրեմն, ասուլիսներում կարելի է նաև հանցավոր խաղի նոր կանոններ սովորեցնել£

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ