Ա.ՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Կովկասի գերուհու» մոտիվներով ՀՀ դատախազ - Հակոբ Հակոբյանը ծեծկռտուք է հրահրել «Զվարթնոց» համալիրի մոտ, որի արդյունքում կան տուժածներ: Հ. Հակոբյան - Զվարթնոցի տաճա՞րն էլ եմ ես քանդել: ՀՀ դատախազ - Ոչ, այն ավերվել է Քրիստոսի ծննդից հետո` 14-րդ դարում: Չարժեր ճառախոսել` ՃՈՅԹելով բերանները Ստացվեց այնպես, որ երդվյալ հակակրիմինալիստները կամա թե ակամա պաշտպանության տակ առան «փայլուն» կրիմինալիստ Հակոբ Հակոբյանին: Հարց է ծագում. ի՞նչ կշիռ ու արժեք ուներ բերանները ճոյթելով անընդհատ կրիմինալի մասին խոսելը: Արտաքսել «Հայ դե Փարիզ» Հայաստանում այսօր էլ կան հայեր, ովքեր սխալ են համարում ցեղասպանության մասին բարձրաձայնելը: Դա գրեթե հավասարազոր է ցեղասպանությունը ժխտելուն: Դիցուք, ՀՀՇ-ի «Արմատ»ական թևը: Արժե նրանց ուղարկել Ֆրանսիա. այնտեղ նրանք մեկ տարի բանտ կնստեն և կմուծեն քառասուն հազար եվրո տուգանք: Գայթաքար Ըստ քաղաքագետների` մեր երկրում ծեծը դարձել է քաղաքական կատեգորիա: Մասնավորապես ծեծվողների քաղաքական կշիռը մեծանում է, ծեծողներինը` նվազում: Այսքանից հետո դե արի ու խուսափիր ծեծվելու գայթակղությունից: Դիտարկում Եթե Հայաստանի իշխանական վերնախավը շարունակի գործել նույն ոգով, ապագա խորհրդարանականների մոտ կեսը կզրկվի անձեռնմխելիությունից և կհայտնվի բանտում: Այնպես որ, կրիմինալ բիզնեսմենները պետք է մտածեն` արժե՞ այդքան փող ծախսել հաջորդ խորհրդարան-«ծուղակում» հայտնվելու համար: Երբ ախպերությունը վերանում է, ծաղկում է պետությունը Հայաստանում հեղափոխությունը ձախողվեց, հիմա էլ ձախողվում է ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Հ. Հակոբյանի պարագայում պատգամավորներն աղ ու հացը դրեցին մի կողմ և գերակա համարեցին պետության հեղինակությունը: Դարի պարադոքսը Ֆրանսիան մեզանից հայասեր է Տարօրինակ բան է ստացվում. Հայաստանում անգամ թուրքերը հանգիստ կարող են ժխտել ցեղասպանությունը և մնալ անպատիժ, իսկ Ֆրանսիայում կհայտնվեն ճաղերի հետևում: Դնչիկի կրակոցից փուչիկը կտրաքի Հակակրիմինալիստները նման են հայտնի մուլտֆիլմի հերոս Վինի Թուխին, որը տռզած փուչիկով օդ բարձրացավ` ծառի վերնամասից մեղր հանելու միամիտ մղումով: Հայաստանյան վերջին դեպքերն ապացուցում են, որ Դնչիկ-խոզուկի կրակոցները դիպուկ էին: Արամ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ վարչապետ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը մասնակցեց Ֆրանսիայի Հանրապետություն` Հայաստանի անկախության 15-ամյակին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված միջոցառումներին: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Ֆրասիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Լոռու եւ Գեղարքունիքի մարզպետները, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը, ՀՀ կառավարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ: ՀՀ վարչապետի հետ պաշտոնական պատվիրակության կազմում էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները մասնակցեցին Ֆրանսիայի Սենատում կայացած Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսին, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, ինչպես նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի անունից ՀՀ վարչապետի պատվին կազմակերպված ընդունելություններին: Այցի հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ելույթ ունեցավ Փարիզի Գարնիե Օպերային թատրոնում տեղի ունենալիք Հայաստանի ազգային տոնին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված հանդիսությանը: