ՀՀ պաշտպանության նախարար Պաշտոնական լրահոս


n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովային` վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական ռազմա տեխնիկական համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Վլադիմիր Պրյախինին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Ժանետ Կլոտցերը: Հանդիպման սկզբում Վլադիմիր Պրյախինը նախարարին ներկայացրեց ԵԱՀԿ միջնորդությամբ ներգրավված միջազգային կազմակերպությունների կողմից վերջերս արված փորձաքննությունների արդյունքները, համաձայն որոնց ԼՂՀ որոշ շրջաններում ամռան ամիսներին բռնկված հրդեհներն ունեն բնակլիմայական պատճառներ, և ադրբեջանա կան կողմից միտումնավոր հրկիզումների մեղադրանքներն անհիմն են: Ըստ շրջակա միջավայրի պահպանության միջազգային կազմակերպությունների եզրակացությունների, այդ գոտիներում հակահրդեհային ամուր համակարգի ստեղծումը կենսական անհրաժեշ տություն է: Դեսպան Պրյախինը ներկայացրեց նաև ՀՀ-ում հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացման` երրորդ փուլում տարվող աշխատանքների ընթացքը: Ծրագրի իրականացման արդյունքում մելանժը վերամշակվում է ընդունելի և էկոլոգիապես մաքուր պարարտանյութի, որն օգտագործվում է թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողերը պարարտացնելու համար: Ըստ նրա` հոկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում վերամշակման ընդունված 360.5 տոննա մելանժից վերամշակվել է 332.2-ը, ինչի արդյունքում ստացվել է մոտ 1900 տոննա պարարտանյութ: Բանակի օգնությամբ պարարտանյութը տեղափոխվել է Լոռու մարզ և մարզպետարանի հսկողության տակ անվճար տրամադրվել թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողեր ունեցող անհատների: Հողերի պարարտացումը կատարվել է բանակի տեխնիկական միջոցներով` պահպանելով տեխնիկական և էկոլոգիական անվտանգության կանոնները: Ծրագրի իրականացման արդյունքում պարարտացվել է շուրջ 475 հեկտար հողատարածք: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Վլադիմիր Պրյախինին, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Ժանետ Կլոտցերին «մելանժ» տեսակի հրթիռային վառելանյութի բաղադրիչի չեզոքացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար, ինչպես նաև ՀՀ Անկախաության 15-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրեց «Մարշալ Բաղրամյան» մեդալով: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ