Եվ այս ամենը` Մաշտոցի ծննդավայրում


Հարգելի խմբագրություն Դեռևս 2003¬ին, բարձր գնահատելով Օշականի միջնակարգ դպրոցի տնօրեն Ս. Համբարձումյանի աշխատանքը, ԿԳ նախարարի և մարզպետարանի կրթության բաժնի պետ Ս. Ղուկասյանի առաջարկությամբ Ս. Համբարձումյանը պետք է ճանաչվեր Արագածոտնի մարզի լավագույն տնօրեն£ Նրա կատարած աշխատանքների մասին գիտեն թե° աշակերտները, թե° ուսուցիչները և թե° ողջ համայնքը (եթե կասկածում եք, գյուղում կատարեք հարցախույզ)£ Բայց, ցավոք, պարոն Համբարձումյանն այդպես էլ չստացավ այն կոչումը, որի անունն է «մարզի լավագույն տնօրեն»` նրան թոշակի ուղարկելու պատճառով£ 2003 թ. օգոստոս ամսին, Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանի «յուղալի» հրամանով դպրոցի տնօրեն նշանակվեց նույն դպրոցի ուսմասվար, մեկ տարվա ընթացքում նախկին տնօրենի կողմից երկու անգամ գրավոր հրամանով խիստ նկատողություն ստացած, դպրոցավարությանն անտեղյակ, կազմակերպչական ջիղ չունեցող, դպրոցի նիստուկացին անտարբեր, հարստանալու մոլուցքով տարված Նաիրա Մկրտչյանը, որը նշանակման հաջորդ օրն իսկ դպրոց բերեց գայլային ախորժակով զինված նախկին կոմունիստ, ՀՀՇ¬ական, դաշնակցական և ով գիտե հետագայում որ կուսակցության հարող թալանչիին` իր ամուսին Հովակիմ Հովակիմյանին£ Գուցե «հայրենասիրությունից» և իր համագյուղացիների նկատմամբ մեծ սիրուց էր, որ թողեց «Հայլուրի» փոխտնօրենի, «Երկրապահ» շաբաթաթերթի տնօրենի և մայր բուհի դասախոսի պաշտոնները և եկավ գյուղ, «նվիրվեց» մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը… Ինչ խոսք, տիկին տնօրենը միամիտ չէր. մենակ չէր կարող փողեր լվանալ, դրա համար էլ օգնության կանչեց թալանի մեջ լավ թրծված իր ամենակարող ամուսնուն, որը շատ լավ է տիրապետում փող աշխատելու բոլոր կանոններին£ Դպրոց մտնելու առաջին իսկ օրվանից մարդ ու կին վերցրեցին բոլոր դասարանները (նույն դասարաններում հայոց լեզուն պարապում է տիկինը, գրականությունը` ամուսինը), որը մանկավարժության մեջ անթույլատրելի է, և Օշականի դպրոցի պատմության մեջ դասավանդման նման օրինակ չի եղել£ Իսկ ինչո՞ւ են դասավանդում միայն բարձր դասարաններում. պատասխանը մեկն է. իրենց որոգայթը գցելու և մասնավոր պարապմունքների համար աշակերտներ ունենալու (կարևորը ծնողի համաձայնությունը չէ, այստեղ գործում են ահաբեկչության և ուժի կանոնները)£ Տիկին տնօրենն ու ամուսինն իրենց հանցավոր խմբի հետ (հաշվապահ, ուսմասվար, ընկեր¬ընկերուհիներ)` մի կողմ թողնելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցերը, անցան նախօրոք ծրագրված և մշակված թալանչիական գործողություններին, որոնք նույնիսկ չեն կարողանում հայտնաբերել ու ապացուցել ՀՀ ոստիկանության «Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի» գլխավոր վարչության հմուտ աշխատողները, որոնք դժբախտաբար վստահեցին Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանի կողմից նշանակված հանձնաժողովին (հանձնաժողովի նախագահն է Արագածոտնի մարզի կրթության վարչության պետ տիկին Սիրամարգ Ղուկասյանը)£ Ծիծաղելին այն է, որ այդ հանձնաժողովի մեջ է ընդգրկվել նաև նույն վարչության տնտեսագետ Մուշեղը, որը այս ուսումնական տարվա սկզբից փոխհամաձայնության գալով դպրոցի տնօրեն Նաիրա Մկրտչյանի հետ, Երևանից Օշականի միջնակարգ դպրոց է տեղափոխել 10¬րդ դասարանցի իր տղային, որն արդեն մեկ ամիս է դպրոց չի հաճախել և, հավանական է, որ մինչև վերջ էլ չհաճախի, բայց տարեվերջին կստանա բարձր գնահատականներով ատեստատ, ինչպես հաճախ է լինում այդ դպրոցում£ Տնօրենի գիտությամբ երեք տարի շարունակ դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Յուրա Անտոնյանին Հ. Հովակիմյանը «բեզպրեդելության» սկզբունքով զրկել է աշխատանքային իրավունքներից և տնտեսական ամբողջ գործընթացը վերցրել իր ձեռքը` առաջնորդվելով «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքով£ Որպեսզի համոզվեք ասածիս մեջ, բերեմ մի քանի փաստեր. 1. 2004 թ. հուլիս ամսին տնօրենի սկեսրոջ թաղման օրը դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Յուրա Անտոնյանի և դպրոցի նախկին հյուսն Գագիկ Ներսիսյանի միջոցով «Վերջին օրերի սրբեր» կազմակերպությունից ստացված 960 հազար դրամի օգնությունը` կոշկեղենի, սպիտակեղենի, հագուստեղենի տեսքով բերվել է դպրոց և տնօրենի հանձնարարությամբ պահեստավորվել է իր կաբինետին կից առանձնասենյակում, սեպտեմբեր ամսին աշակերտներին և ուսուցիչներին բաժանելու համար£ Ժողովուրդը լավ է ասում` «Գառը գայլին տվեցին»£ Մի քանի օր հետո այդ ապրանքը տնօրենի ամուսնու միջոցով մեծածախ գներով հանձնվեց «օպտավիկներին»£ 2. Սկսած 2003 թ. սեպտեմբեր ամսից մինչ այսօր ստիպողաբար դասղեկների միջոցով աշակերտներից հավաքագրվել է և մինչև այժմ էլ շարունակվում է հավաքագրվել 1000¬ական դրամ, իբրև դպրոցի ֆոնդ, նախօրոք ծնողական ժողովում հայտարարելով, որ այդ ֆոնդի գումարներն օգտագործվելու են դասարանների, սեղան¬նստարանների վերանորոգման, արտադպրոցական միջոցառումների և այլ նպատակների համար£ Սակայն ծնողների աչքը ջուր կտրեց, թե իրենց տված գումարները երբ պետք է ծախսվեն իրենց երեխաների օգտին, բայց իզուր… Երեք տարվա դպրոցական ֆոնդին տրված շուրջ 2 մլն դրամը ծախսվեց տնօրենի անձնական կարիքների համար£ 3. 2003 թ. հոկտեմբեր ամսին դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ժողովի ժամանակ հանկարծակի իմացավ, որ տնօրենի ամուսին Հ. Հովակիմյանն ստեղծել է «Օշական» կրթական բարեգործական հիմնադրամ և հաշվի համար է բացել «Պրոմեթեյ» բանկում, իսկ ովքե՞ր են հիմնադրամի խորհրդի անդամները, և ինչքա՞ն գումար է փոխանցվել այդ հաշվի համարին, ի՞նչ նպատակների համար են ծախսվել այդ գումարները, նույնիսկ անհայտ է խորհրդի անդամներին£ 4. Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամները` գործարար Գագիկ Կարապետյանը, Գրիգոր Մեսրոպյանը, Անահիտ Ներսիսյանը, Գագիկ Ներսիսյանը, Հրանտ Ղուկասյանը, Մեսրոպ Աբիսողոմյանը, «Խերես» գինու գործարանի տնօրեն տիկին Վարսիկը և այլք, ինչպես կանխիկ գումարով, փոխանցման տեսքով, այնպես էլ գույքի տեսքով մի քանի մլն դրամ են հատկացրել ինչպես դպրոցին, այնպես էլ «Օշական» հիմնադրամին£ Հարգելի խմբագրություն, փաստերը բազմաթիվ են, Օշականի դպրոցում կատարված թալանը և կողոպուտը չափ ու սահման չունեն, իսկ կրթությունն ու դաստիարակությունը միայն թղթին են տրված, դպրոցի ուսուցիչների տարիֆիկացիան չի համապատասխանում իրականութ յանը, շատ են «մեռած հոգիները», որոնք ընդհանրապես դպրոցում չեն աշխատել, սակայն դուրս են գրվել նրանց անվամբ աշխատավարձեր և մտել տնօրեն Նաիրա Մկրտչյանի գրպանը£ Հարց է ծագում. իսկ որտե՞ղ են ծախսվել նշված և չնշված գումարները£ Պատասխանը միանշանակ է. մի քանի տնամերձ հողամասեր, կիսակառույց տուն, տարածքը ցանկապատելու, բակում լողավազան կառուցելու, երկհարկանի տունը եվրավերանորոգելու, մասնավոր պարապմունքների համար լսարաններ կառուցելու, կահույք պատվիրելոււ և այլնի համար£ Իսկ համայնքի ֆրանսահայ բարեկամների, պորտուգալացի բարերար պարոն Աբելի, «Կարմիր խաչի» տրված օգնությունների, դպրոցի նախկին հյուսն Գագիկ Ներսիսյանի միջոցով դպրոցին որպես օգնություն տրված, սակայն դպրոց չբերված մուշտակների, տնօրեն Ն. Մկրտչյանի և իր ամուսնու կողմից կատարված մեծ ու փոքր թալանի, բացահայտված ու չբացահայտված մնացած փաստերի մասին գուցե կասեն տնօրենի հովանավոր, Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանը և նրա հանձնարարությամբ կազմված Օշականի դպրոցը համատեղ ստուգող հանձնաժողովը, որի նախագահն է ՀՅԴ անդամ տիկին Սիրամարգ Ղուկասյանը, ՀՅԴ անդամ, մարզպետի խորհրդական պարոն Համբարձում Կարապետյանը, վերը նշված Մուշեղը, մարզպետարանի ֆինանսական բաժնի աշխատակից Կարապետը, դպրոցի հաշվապահ, 70¬ամյա Մարիետա Մնացականյանը£ ՀՀ գիտության և կրթության փոխնախարար պարոն Բ. Եսայան, Ձեր կողմից հայտարարված «թեժ գծի» հեռախոսահամարը մշտական խափանված է, դրա համար էլ տեղյակ չեք դպրոցներում տիրող կոռուպցիոն երևույթներից և դրամահավաքներից£ Ահա Ձեզ կոռուպցիայի փաստեր, որոնք դեռ բոլորը չեն£ Եզրահանգումը թողնում եմ համապատասխան մարմիններին£ Սպարտակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արագածոտնի մարզ, գյուղ Օշական