ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ


Վերջին երեք ամիսներին չթուլացող լարվածության գլխավոր պատճառը, թերևս այն է, որ քաղաքական երկփեղկված դաշտում կողմերից յուրաքանչյուրը շարունակում է պնդել իր տեսակետը` չմտածելով անգամ այն «ոսկե միջին»¬ի մասին, որը կարող էր գոնե մասնակիորեն զերծ պահել պայթունավտանգ հակամարտությունից£ Իսկ թե պատերազմող երկրի համար որքան անուղղելի կարող են լինել ներքին հակասությունները` դժվար չէ պատկերացնել£ Այսուհանդերձ, քաղաքական շիկացումները մեղմանալու նշաններ դեռևս չեն ցուցաբերում, իսկ քաղաքական շահերից զերծ հայ մարդուն շարունակում է մտահոգել երկիրը ցնցումներից ապահովագրելու խնդիրը£ Թերևս հենց այս մտայնությամբ էլ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, հիմնավորելով հասարակական խորհրդի անհրաժեշտությունը, անդրադառնում է նաև 1990¬ականերին տեղի ունեցած որոշ մանրամասների, որոնք նա առանցքային է համարում` նախկին իշխանութ յունների քաղաքական կենսագրության համար£ - Ընդհանրապես զարմացնում է ինձ նոր իշխանությունների ոչ օպերատիվ քայլերը, որոնք շատ անհրաժեշտ են ներկա քաղաքական իրավիճակը հանգուցալուծելու համար£ Սակայն մի խնդիր կա, որը ինձ շատ է մտահոգում£ Այսօրվա իշխանական համակարգում կա իշխող կուսակցություն` Հանրապետականը, բայց մենք տեսնում ենք, որ անգամ այդ կուսակցության ներսում դեռ կարգավորված չեն հարաբերությունները£ Խոսքս այն մասին է` որերորդ շաբաթն է երևի, որ քննարկվում է Տիգրան Թորոսյանի հնարավոր հրաժարականի հարցը£ Եվ ո՞վ է փոխարինելու նրան£ …Ես դեմ էի նաև, որ Դաշնակցությունը միանգամից 3 նախարարի փոխեց` կառավարության ձևավորումից ընդամենը մեկ ամիս հետո£ Վերջիվերջո, մենք պետք է հասկանանք, որ պետություն ենք, և պետությունը ունի ինստիտուտներ, որոնք ուղղակի զբոսանքի վայր չեն£ Սա շատ լուրջ իրավիճակ է£ Պատահական չէ` ես ասում եմ, որ նաև քաղաքական խորհուրդ է անհրաժեշտ£ Քաղաքական խորհուրդը կձևավորեր քաղաքական խնդիրներ, հասարակականը` հասարակական£ ...Իսկ Դաշինքի իմ նախկին գործընկերները կարծես թե իսկապես միամտորեն համոզվել են, թե Լևոն Տեր¬Պետրոսյանը իրականում գործիք է£ Շատ հնարավոր է, որ գործիք է, բայց` ոչ իրենց ձեռքերում£ Ես դա միանշանակ եմ ասում£ Ախր, նա ընդամենը «ձի» է այդ խաղատախտակի վրա, իսկ այդ պարոնները, որոնց թվում է, թե իրենք են կառավարում այդ պրոցեսը, նույնիսկ զինվոր չեն, այդ խաղատախտակի վրա չկան էլ£ Բացի այդ, երբ որ ասում են արմատական ընդդիմություն, ես, ճիշտն ասած, արդեն ոչ թե միայն զարմանում եմ, այլ մի փոքր ավելի ուրիշ զգացում եմ ապրում. տասը տարի ընդդիմությունը մենք ենք եղել և մենք ենք վարել այդ քաղաքական պայքարը£ Ես միայն Դեմկուսը նկատի չունեմ£ Այս տղաները, բոլորն ինչ¬որ մի տեղ քնած, ինչ¬որ անցքում նստած իրենց համար սուս ու փուս, մնացել են, հիմա հանկարծ դարձան արմատական ընդդիմություն£ Ընդդիմությունը չի կարելի դասակարգել£ Այն հստակ ասում է` ի՞նչ է ուզում£ Բոլորն էլ հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի. սա արհեստական մի իրավիճակ է£ Ես ձեզ վստահեցնում եմ` կա ահռելի մի ստվար բանակ` ժողովուրդը, որը ոչ նրանց է ուզում, ոչ էլ` սրանց£ Նրանք, ի տարբերություն մյուս միամիտների, հասկանում են, որ Լևոնը իրենց ձեռքի գործիք չի կարող լինել£ Եթե դա «հուրի-փերի» լիներ` էլի կարելի էր հասկանալ£ 1990¬ականներին խորհրդարանում Արշակ Սադոյանը նրան հարց տվեց, թե ժողովրդի ծանրագույն սոցիալական վիճակը ինչպե՞ս պետք է լուծվի£ Ամբիոնից այսպիսի պատասխան հնչեց. «Դե, դեռ ո°չ հարց տվողն է մահացել, ո°չ էլ` հարցին պատասխանողը»£ Էս էր այդ մարդը. անտարբեր ժողովրդի բոլոր հոգսերի և ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ£ Հիմա ինչպե՞ս հավատանք, թե նա իսկապես վեհ գաղափարներով է վերադարձել և ուզում է երկրի համար եսիմ ի՞նչ անի£ Ես երբեք չեմ սիրում ենթադրություններով խոսել£ Ես պարզ իմացություն ունեմ, թե Լևոն Տեր¬Պետրոսյանը 1990¬ականներին ինչ խնդիրներ էր կարգավորել, որովհետև ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էի և տիրապետում էի ամբողջ ինֆորմացիային£ Այսօր առաջին անգամ եմ ասում. պատահական չէ, որ առաջին հերթին նրանք մեր մոտից տարել էին «կարմիր» կոչված թղթապանակը, որտեղ միայն գաղտնի փաստաթղթեր էին£ թԽճկ¬ից հետո առաջին գործողությունը, որ արել է այդ իշխանությունը` Կենտկոմից տարել է գաղտնի թղթապանակները£ Հետևությունները թողնում եմ ձեզ£ Եվ դրանից հետո ի՞նչ խնդիրներ է ինքը կարգավորել և ո՞նց է կարգավորել` դրան էլ եմ քաջատեղյակ£ Գիտեմ, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ Շահումյանը հանձնվեց£ 1991¬ին` մեկ տարի միայն ու միայն իմ շնորհիվ է եղել, որ ուլտիմատումով Շահումյանը զերծ է մնացել հայաթափումից£ 1992 թ. նույն ժամանակահատվածում ինքը նույն սցենարով հանձնեց Շահումյանը£ Հետո` 1995¬ին, փորձեց ինձ մեղադրել, թե ես եմ տվել "ՍՏսՖՓՏ" օպերացիայի համաձայնությունը£ Բայց երբ ես իրենց փաստերով պատասխանեցի` ձայները կտրեցին… Ինքներդ հետևեք, թե իսկապես ի՞նչ է կատարվում և իրականում ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ անձը£ Եվ ո՞ւմ է ձեռնտու` եթե ինքը այդպիսի քայլեր իրականացնի£ Այո°, կան դրսի ուժեր, որոնց, օրինակ, շատ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ընդհանրապես չսևեռվի դեպի Հարավ, այլ միշտ ուշադրությունը պահի Հյուսիս¬արևելքի կողմը£ Որովհետև, եթե Թուրքիան շուռ գա ու արաբների հետ ընկերանա, դա իրենց համար մահացու հարված կլինի£ Կան ուժեր, որոնք չեն ուզում` հայերը երբևիցե դառնան ինքնուրույն գործոն և մրցակցություն ունենան նրանց հետ և նրանց հոլոքոստին հանկարծ մրցակից լինի` ցեղասպանության գաղափարը£ Կա նաև ԱՄՆ¬ի համապատասխան դիրքորոշումը, անգլոսաքսերի հետ նրանց հարաբերությունների լրջությունը£ Ես կուզենայի, որ մենք հասկանանք` Հայաստանի Հանրապետությունը կկայանա որպես պետություն միայն այն դեպքում, եթե կարողանանք հայության ամբողջական ուժն օգտագործել` պետությունը զարգացնելու համար£ Ես հիմա փորձում եմ նաև այդ ուղղությամբ աշխատել Համազգային Հայկական Կոնգրեսում£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ