Պարտքը` 350 տարվա վաղեմության


Անցյալ չորեքշաբթի բրիտանական թագի ժառանգորդ, արքայազն Չարլզը վճարեց ընտանեկան պարտքը, որը գոյացել էր դեռևս 350 տարի առաջ£ Պարտքը կազմել է 450 ֆունտ և 15 պենս` շուրջ 942 ԱՄՆ դոլար, որը Կառլ 2¬րդը չէր վճարել Clothiers Company¬ին անգլիական հեղափոխության ժամանակ Հանրապետականների դեմ ճակատամարտող զինվորներին համազգեստ կարելու համար£ ¬ Clothiers Company ընկերությունը, երևում է, երկար հիշողություն ունի,¬ նկատել է արքայազնը£¬ Երկար ասելով` նկատի ունեմ շուրջ 400 տարին£ Սակայն, որպես բարի կամքի արտահայտութ յուն, ես պատրաստ եմ վճարել այն£ Բայց, զսպում եմ ոգևորությունս` վճարելու նաև տարիների ընթացքում դրան հավելված տոկոսները. չէ՞ որ ես երեկ չեմ ծնվել,¬ ասել է նա` կանխելով լրագրողների հարցասիրությունը£