Աստղափայլ սիրո կեսդարյա մեղեդին


«XXI¬ի հեռանկարներ» IX երաժշտական միջազգային փառատոնի (նախագահ` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) կրեշչենդոն (վերընթաց հնչողությունը), ինչպես և ենթադրվում էր, դարձան «Շչեդրինի օրերը Հայաստանում»£ Պարզ ու անմիջական բարեկամական զրույցով առանձնահատուկ առաջին իսկ հանդիպումից` համաշխարհային նվագացանկում մնայուն հաստաատված կոմպոզիտոր-դաշնակահար Ռոդիոն Շչեդրինի և նրա կյանքի կեսդարյա ուղեկից, բալետի գերաստղ Մայա Պլիսեցկայայի հետ£ Շոյված ծափողջույնների ինքնաբուխ ջերմությունից, վաստակած հեղինակավոր բազում պարգևներին ի լրումն ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մատուցած Ոսկե մեդալից ու երաժշտաիրազեկությամբ պաշտոնական գնահատության արժեքը բարձրացնող խոսքից` մեծահամբավ երաժիշտը հուզառատ անկեղծությամբ մտաբերում է անհամար անձնական առնչությունները Հայաստանի ու հայերի հետ£ Կարոտից տամկացած աչքերով ու կերկերուն ձայնով վերհիշում է Դիլիջանի ստեղծագործական տանը 1964¬ին Դմիտրի Շոստակովիչի հետ անցկացրած անմոռանալի օրերը, ֆուտբոլային մրցումների ազարտը… Միքայել Թարիվերդիևին£ Կինոբեմադրիչ Հենրիկ Հովհաննիսյանին£ Էդուարդ Միրզոյանի փոքրիկ տղայի հրաժեշտի ծաղիկները, որոնցով ողողված ավտոմեքենան իրենց տեղափոխում էր Դիլիջանից£ Առնո Բաբաջանյանի կենսուրախ էքսկուրսիաները Հայաստանի գեղատեսիլ վայրերով` մեքենայի առաջամասում ամրացված իր մեծադիր նկարով, որ ապահովագրում էր ավտոտեսուչների զանցասան ձումներից£ Մայայի դիմանկարը եռակի վրձնած Կալենցին, նրա մասին առաջին ֆիլմը նկարած Վ. Կոտոյանին£ Առաջին սիմֆոնիան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում լավագույնը ճանաչած Ուսուցչին` Արամ Խաչատրյանին, ով իր ամառանոցային հարևանն էր նաև Սնեգիրյովում… Շուրջը լսվող անհասկանալի, բայց հարազատացող հայերեն խոսքի` ջերմ մթնոլորտ ստեղծող անզուգական երաժշտությունը, որն իրենում ներառնում էր հայազգի մտերիմների սրտերի բարեկամական բաբախյունը£ Հին օրերի կարոտախտով առավել ցանկալի էր դարձել այս այցելության հրավերը£ Աշխարհով մեկ շրջագայող հանրաճանաչ ամուսիններին, ովքեր վերջերս զուգակցում են բնակությունը Մոսկվայում և Մյունխենում, ստեղծագործելու երիտասարդական եռանդ է հաղորդում իրենց արվեստի նկատմամբ ակնածալից հետաքրքրությունը ողջ աշխարհում£ Բոլորովին վերջերս Ճապոնիայում էին, ուր ֆիլմ էր նկարահանվում Պլիսեցկայայի մասին£ Պեկինի շքեղ համերգասրահում Շչեդրինի երաժշտական մեծարումը աննախադեպ հաջողություն էր ունեցել£ Արվեստագետ ամուսիններին խանդավառել էր չինական կառավարության առանձնակի ուշադրությունը լուրջ արվեստի հանդեպ£ Պարզվում է, մշակույթը միայն մայրաքաղաքային զարգացման չի դատապարտված. 17 նույնատիպ համերգասրահներ են գործում երկրի տարբեր քաղաքներում£ Ի դեպ, լեգենդար արտիստուհու առաջին բեմելը, երբ դեռ առաջին դասարանցի էր, եղել է Չան Կայ Շիի կերպավորմամբ «Զինաթափման համաշխարհային կոնֆերանսի» համերգային ծրագերում£ Երկուստեք բազմաբովանդակ կյանքի իմաստությամբ հարստանում է զրույցը, ընդգրկում մշակութային դաշտի ողջ տիրույթը իր այլազանությամբ, ժամանակի կտրուկ փոփոխությունների անդրադարձումներով£ Մոսկովյան Մեծ թատրոնի տարեգրության մեջ բացառիկ հետագիծ են թողել տաղանդաշատ արվեստագետները£ Շչեդրինը միակն է առայժմ, ում 7 օպերային և բալետային ստեղծագործությունները բեմադրվել են այնտեղ, իսկ Պլիսեցկայայի անզուգական բալետային հերոսուհիները միասնաբար ոսկեզարդ փառապսակ են հյուսել` զատելով նրան գործող աստղաբույլում լեգենդար Աննա Պավլովայի շլափայլով£ Իրենց զրնգուն փառքից մեծահանճարության բարդույթով չհիվանդացած ամուսինները չափազանց համեստ են սեփական արվեստի բնորոշումներում£ Ճշմարիտ արվեստագետներին միայն հատուկ մարդկային հատկանիշ£ Նրանց անկեղծորեն ուրախացնում է մշակութային ցանկացած տաղանդավոր դրսևորում£ Անկախ գեղագիտական դավանանքից£ Արժեքավորման հիմնաքարը «ինչպեսն» է` ձևավորված համաժողովրդական, համամարդկային գանձերով ներթափանց ված «ինչով»… Երաժշտության պաշտամունքն է նրանց կենսակունքը` պայմանավորված բնատուր վճիտ ընկալմամբ ու իմաստավորմամբ այլոց համար աննշմար հնչերանգի£ Հենց հազվադեպ երաժշտականությամբ օժտվածությամբ է կանգնուն կես դար առաջ կառուցված Սիրո դղյակը£ Երաժշտության հազվագյուտ ընկալման կախարդանքով մնայուն Սիրո, որի դեմ անզոր է ժամանակը£ Առաջին հեռակա տպավորությունից` Շչեդրինի խորունկ երաժշտականացմամբ իր ողջ քաղաքացիական պաթոսով Մայակովսկու դյուրընկալ պոետիկ քայլերգից: Ու` Պրոկոֆևի «Մոխրոտիկ»¬ի վոկալ մարմնավորման ձայնագրությունից, որում Պլիսեցկայան անթերի վերարտադրում էր յուրաքանչյուր երաժշտական գործիքի ինքնահատուկ հնչողությունը£ Անձնական մտերմության սկիզբը դրվեց Խաչատրյանի «Սպարտակ»¬ի ներկայացմանը Մայայի հրավերով£ Ամուսնական դաշինքը շքահանդեսի չվերածեցին£ Ոչ էլ ոսկե հարսանիքին են մտադիր հրավառություն սարքել£ Շարունակական շրջագայությունները մեղրամսի բուրմունքով են լցնում նրանց համատեղ կյանքը£ Առաջնայինը, երկուստեք, Շչեդրինի ստեղծագործական անսպառ եռանդին հագուրդ տալն է. գերմանացիների պատվերով նոր երաժշտակտավ է մտմտում Բեթհովենի մասին£ Մայան իրենց կեսդարյա չխաթարվող ներդաշն համակեցությանը մի պարզաբանում ունի. «Ամուսինս հանճարեղ է բոլոր առումներով` առանց բացառության»£ Հիմա նրա կենսական հետաքրքրությունների կենտրոնում ասմուսնու երաժշտարարումն է£ Ընդամենը 2-3 ամսում լիեռանդ կոմպոզիտորը նոր գործ է ստեղծում ավանդականի ու արդիականի յուրատիպ համադրությամբ, որն անմիջապես տեղ է զբաղեցնում աշխարհահռչակ երաժիշտ կատարողների նվագացանկում£ Մի մասի կատարողական կատարելությամբ հմայվելու երջանիկ բարեպատեհությունն ունեցավ նաև հայ երաժշտասերը£ Դաշնակահարուհի Եկատերինա Մեչետինայի, թավջութակահար Դավիդ Գերինգասի, ջութակահար Նիկիտա Բորիսոգլեբսկու£ Վերջինս հիացրեց իտալացի վարպետ Մաթիաս Ալբանիի (XVIII դ.) իր գործիքին բալալայկայի անշփոթ հնչեղություն ապահովելու տեխնիկական հնարամտությամբ£ Գերինգասը եզրափակիչ համերգին հավաստեց դիրիժորական իր վարպետությունը ևս£ Կատարյալ էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և լիտվացի անվանի երաժշտի փոխըմբռնումը Շչեդրինի «Կարմեն¬սյուիտ»¬ը հնչեցնելիս£ Դաշնամուրային կատարողական արվեստի գերաստղ Օլլի Մուստոնենին (Հելսինկի) նվագակցելիս, երբ նա, ընդգծված արտիստիզմով ու փայլուն տեխնիկայով, մատուցում էր հատուկ իր համար գրված Հինգերորդ դաշնամուրային կոնցերտը£ Հրաժեշտի ծափերը, թվում էր, երբևէ չեն դադարի£ Մայա Պլիսեցկայայի կողքին հոտընկայս ծափահարող ՀՀ Նախագահը, ըստ երևույթին, կրկնակի գոհ էր իր հովանու շնորհիվ կայացած «Շչեդրինյան օրերի»¬ի բուռն ընդունելությունից£ Ուրեմն, բարձր մշակույթը դեռևս մեծ պահանջարկ ունի` գուցե մտածում էր նա£ Եվ պետք է այսուհետ էլ միջոցներ տրամադրել նրա անփոխարինելի լիցքերով մարդկանց ներաշխարհը հարստացնելու նպատակով£