Դոնի Կիխոտը, քնած դշխուհին, մեռնող կարապը և մյուսները


Միևնույն օրը մայրաքաղաքի երկու բեմերում իշխում էր ռուսական բարձր մշակույթի կենդանի կախարդանքը£ Կամերային երաժշտության տանը Թավջութակահարների համույթը Դավիդ Գերինգասի դիրիժորական ուղղորդմամբ հնչեցնում էր Ռոդիոն Շչեդրինի «Համլետ» բալլադը£ «Հովեր» երգչախումբը` երգչուհիներ Իրինա Զաքյանի, Ամալյա Թորոսյանի և ֆլեյտահար Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ մատուցում «Կնքված հրեշտակ» ռուսական խառը պատարագը£ Երաժշտական Կոմեդիայի թատրոնում համերգային ծրագրով հանդես էին գալիս մոսկովյան "ԽՐպՎսպՉրՍՌռ ոՈսպՑ" ճանաչված թատրոնի մի խումբ արտիստներ£ Ռուսաստանի անկախության օրը Հայաստանի մայրաքաղաքում տոնականորեն նշանավորող ուժգին ակորդներ£ Հատկապես մեծ էր արվեստասեր հասարակայնության հետաքրքրությունը ռուսական բալետային դպրոցի ներկայացուցիչների կատարողական վարպետությանը անմիջականորեն հաղորդակց վելու նկատմամբ£ ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի պարուսույց Անդրեյ Պետրովի հիմնադրած թատրոնը (1990թ.), որի ավագ բալետմայստերն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Եկատերինա Մաքսիմովան, կարճ ժամանակում պետականի կարգավիճակ է ստացել£ Ամեն տարի 1-2 նոր ներկայացում անելով` "ԽՐպՎսպՉրՍՌռ ոՈսպՑ"¬ն իր խաղացանկում այսօր երկու տասնյակ տարաոճ բեմադրություններ է ընդգրկել£ Վեց հազար տեղանոց դահլիճն իր պայմաններն է թելադրում£ Եվ ստեղծագործական խումբը, առանց խեղելու դասական արժեքները, անում է ժամանակակից հանդիսատեսին գեղագիտորեն հարազատ բազմաոճ մասշտաբային ներկայացումներ£ «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Ժիզել», «Թայլանդ», «Ֆիգարո»… Բազմաթիվ արտերկրյա հյուրախաղերը միջազգային բեմում բարձր համարում են ապահովել դասական ավանդույթների ստեղծագործական զարգացման նոր ուղիներ ու մտածողություն ձևավորող բալետային խմբի համար£ Նատալյա Բալախնիչևան, Այդար Շայդուլինը, Ինեսա Բիքբուլատովան, Միխայիլ Մարտինյուկն ու Ալիյա Խասենովան վաղուց համալրել են հանրաճանաչ պարողների միջազգային շարքը£ Իր ոլորտն է ներգրավում անմիջապես ելույթի նրբաճաշակ ծրագիրը` կազմված հանրածանոթ բալետներից դրվագներով£ Չայկովսկու «Քնած դշխուհին» ու «Կարապի լիճը», Մինկուսի «Դոն Կիխոտը», Պունիի «Էսմերալդան» ու «Կարնավալ Վենետիկում»… հանդիսասրահի հախուռն ջերմությամբ առավելագույնս վերակենդանացնում են իրենցում թաքուստված հուզախռիվ բովանդակութ յունը£ Որոշ մենապարեր առանձնակի տպավորվում են կատարողական տեխնիկայով, արտիստականությամբ ու նրբազգաց կերպարայնությամբ£ Ակամա մտաբերում եմ ռուսական բեմի ամենաանզ գուգական «կարապի» ու Կարմենի` Մայա Պլիսեցկայայի խոսքերը. «Ժամանակակից բալետ ասելով` շատերը պատկերացնում են բեմական բարդագույն շարժումների սրընթաց հերթագայություն£ Բալետային արվեստին կրկեսային մոտեցում է դա£ Առաջնահերթը պարային զուսպ ու ողորկ արտահայտչալեզվով բեմի վրա հյութեղ կերպար ստեղծելն է երաժշտական դրամատուրգիայի համատեքստում£ Ես նաև նկարում եմ իմ հերոսուհիներին»£ "ԽՐպՎսպՉրՍՌռ ոՈսպՑ"¬ի պարախումբը, ընդհանուր առմամբ, զգալիորեն հեռու էր մնում լեգենդար պարուհու գնահատման չափանիշները լիովին բավարարելուց£ Կարծում եմ, ոմանց ազատ ճախրանքը կապանքվում էր նեղլիկ բեմատարածքում£ Հանդես գային մոսկովյան արտիստները մեր օպերային թատրոնում որևէ ամբողջական ներկայացմամբ, կարելի կլիներ հստակ գաղափար ունենալ նրանց գեղարվեստական մտածողության և կատարողական հմտությունների մասին£ Եվ, այդուհետ, արժանիորեն գնահատել£ Ներկա պարագայում այս թատերախմբի առաջին բեմելը Երևանում առավելապես գնահատելի է որպես «Ռուսական մշակույթի սեզոններ» միջպետական կարևորագույն նախագծի կենսունակության կոնկրետ փաստ£ Ինչի մասին վկայում է նաև Անդրեյ Պետրովի անկեղծ խոստովանությունը. «Որպես մշակույթի մարդ ես, իհարկե, ավելի ծանրակշիռ նշանակություն եմ տալիս մեր փոխշփումներին, քան քաղաքագետները£ Առանց հոգևոր կենդանի հաղորդակցության այլազգի արվեստագետների ու հանրության հետ չի կարող հարստանալ ամենատաղանդավոր արտիստն անգամ£ Բալետն ավելի լայն հնարավորություններ ունի, ինչպես և երաժշտությունը, Գեղեցիկի տիրույթում տարալեզու մարդկանց միավորելու»£