Հա՞ որ....


Նախորդ շաբաթավերջին բենզինի գնի հերթական 10 դրամանոց աճից հետո, ըստ տեղեկությունների, երկրի առաջին դեմքերից մեկը բավական տհաճ զրույց է ունեցել ներկրող ընկերություններից ամենախոշորը համարվողներից մեկի տիրոջ հետ: Պաշտոնյային հատկապես դիզելային վառելիքի նոր թանկացումն է զայրացրել, ու նա նշել է, որ նման իրավիճակը մեծապես հարվածում է գյուղատնտեսության զարգացման` գործադիրի ծրագրերին: Ներկրող ընկերության ղեկավարն էլ, արդարացումներ որոնելով, հավաստիացրել է, թե այս անգամ իրենք էլ չեն ցանկացել թանկացնել վառելիքը` վաճառքի ծավալների կտրուկ անկումից խուսափելու նպատակով: Ներկրողը հավատացրել է, թե իրենց ավելի ձեռնտու է 20-30 դրամով էժան վաճառել բենզինը, բայց գոնե նախկին ծավալներն ապահովել: Մենաշնորհատերն առիթն օգտագործել ու պաշտոնյային առաջարկել է գնաճը զսպող որոշ հարկային ու մաքսային զիջումների մասին մտածել: Վերջինս առերևույթ չի ընդդիմացել: Մնում է, որ մյուսներն էլ գիտակցեն և ինքնազսպումի խոնարհությունն ունենան: Կունենա՞ն