Բելառուսին երկու ամիս է մնացել` ապրելու


Կանադական Gyberpress.ca կայքը հոռետեսական այսպիսի վերլուծականով է սկսել ընթացիկ շաբաթը: Հոռետես կանխասացության պատճառն ազգային արժույթի աղետալի արժեզրկումն է, 100 հազարավոր գործազուրկների առկայությունը: - Նախկին խորհրդային հանրապետություն Բելառուսը կանգնած է անդունդի եզրին,¬ գրել է հեղինակը` մանրամասնելով ճգնաժամի պատճառները. - Ամեն ինչ սկսվեց անցյալ տարի դեկտեմբերի 19¬ի նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ: Պետծառայողները հանկարծ հայտնաբերեցին, որ իրենց ամսական աշխատավարձն ավելացել է 330-500 դոլարով: Առատաձեռն այդ նվերը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից էր, ով 16 տարի իշխանավարելուց հետո, առաջադրվել էր 4¬րդ ժամկետի համար: Նման բարձրացումների համար չկար «տնտեսական ոչ մի հիմնավորում»` նշել է տեսաբան-տնտեսագետ Եգոր Մարտինովիչը: Խոսքը հասարակ նախընտրական ամբոխավարական քայլի մասին է, որի արդյունքում «Եվրոպայի վերջին միապետին» (Լուկաշենկոյին այսպես են «կնքել» ամերիկյան Պետդեպում) թույլ տվեցին հասնել ջախջախիչ հաղթանակի` պաշտոնական արդյունքով շուրջ 80 % ձայնով: Նման որոշման հետևանքներն աղետալի եղան. - Բեռալուսներն օգտվեցին լրացուցիչ այդ փողերից, որպեսզի արտարժույթ ձեռք բերեն` դժվարին ժամանակների սպասումով,¬ շարունակել է Մարտինովիչը: Արդյունքում կտրուկ աճեցին պետական ծախսերը, և երկրի ոսկու արժութային պահուստները սկսեցին հալչել` ինչպես ձյունն արևից: Միայն անցյալ ամիս դրանք կրճատվել են 1,2 միլիարդ դոլարով: Ներկա պահին պետության հացամբարներում մնում է 2,5 միլիարդից քիչ, ինչը տեսականորեն կբավարարի այնքան, որպեսզի դիմանան 2 ամսից մի փոքր ավելի: Այն հաշվարկով, որ Բելառուսի արտաքին առևտրի մնացորդը բացասական է և կազմում է տարեկան 10 մլրդ դոլար, իսկ 2011 թ. հունվարի 1¬ի դրությամբ արտաքին պարտքի ծավալը 50 %¬ով գերազանցում է ՀՆԱ¬ն, երկրի ապագան հուսալի չէ: