Հետաքրքիր մանրամասներ


Կալաշնիկով ինքնաձիգն այսօր էլ ամենալայն կիրառություն ունեցող, դիմացկուն, ցածր արտադրական ծախսեր պահանջող և ամենահայտնի գրոհային հրացանն է աշխարհում: Առաջին անգամ մշակվել է Խորհրդային իշխանության տարիներին` Միխայիլ Կալաշնիկովի կողմից, ով անցյալ տարի դարձավ 90 տարեկան: * Կալաշնիկով ինքնաձիգը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենատարածված զինատեսակը: * Ներկայումս աշխարհում կարելի է հաշվել 100 մլն ԱԿ 47, այսինքն` երկրագնդի բնակչության (մեծահասակ) յուրաքանչյուր 60 մարդու բաժին է ընկնում 1 ինքնաձիգ: * Առաջին անգամ կիրառվել է II աշխարհամարտի վերջին տարիներին, այժմ` աշխարհի ավելի քան 106 պետությունների զինված ուժերի կողմից: * Կալաշնիկով ինքնաձիգը պատկերված է աֆրիկյան մի քանի պետությունների` Զիմբաբվեի, Մոզամբիկի դրոշի և զինանշանի վրա: * Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի մոտ հայտնաբերվել է ոսկեզօծ ԱԿ 47: * Աֆղանական գորգագործության մեջ լայնորեն կիրառվում է ինքնաձիգի պատկերով զարդանախշը: * Աֆղանստանում Կալաշնիկով ինքնաձիգն անվանում են «Կալախան», որն իմաստային ընդհանրություն ունի ընկեր բառի հետ: * Այս ինքնաձիգը համակարգչային խաղերի ամենատարածված զենքն է: * Թողարկվել է ԱԿ 47¬ի պահեստատուփի տեսքով նվագարկիչ` AK MP3: * Լեգենդար Մ. Կալաշնիկովն ասել է, որ զենքը մշակել է ոչ թե սպանելու, այլ պաշտպանվելու համար: