ԲԵՆ ԼԱԴԵՆԻՑ ՀԵՏՈ` նրա շուրջ Դալայ¬լաման վշտացած է


Տիբեթցիների հոգևոր առաջնորդին դառնացրել է ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանությունը (տեղեկացրել է Ֆրանս¬Պրեսս գործակալութ յունը): Նյու-Ջերսիում ունեցած ասուլիսում նա հայտարարել է, որ այդ սպանությունն իրեն տրտմեցրել է ճիշտ այնպես, ինչպես 2006 թ. Իրաքի նախագահ Սահամ Հուսեյնին կախաղան բարձրացնելը: Դալայ¬լաման բեն Լադենի սպանությունը «սխալմունք» է որակել, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ նկատի ունի: Անցյալ շաբաթ Լոս¬Անջելեսում նրա ելույթից լրագրողները տպավորություն են ստացել, որ նա հավանություն է տալիս «թիվ 1 ահաբեկչի» վերացմանը և տիբեթցի հոգևոր առաջնորդի մեկնաբանությունները ներկայացրել են որպես խոստովանություն այն փաստի, որ բեն Լադենն արժանի էր մահվան: Եվ երբ այս տեսակետը տարածում է գտել լրատվամիջոցներում, տիբեթյան կառավարությունը փութացել է պարզաբանել Դալայ¬լամայի մեկնությունները: Կառավարության մամլո հաղորդագրության համաձայն` նա նկատի է ունեցել, որ անհրաժեշտ է սահմանազատում կատարել «արարքի և դա կատարող անձի» միջև: - Ներումը չի նշանակում մոռացում: Եթե ինչ¬որ լուրջ բան է կատարվել և անհրաժեշտ է հակամիջոցներ ձեռնարկել, ուրեմն պետք է ձեռնարկել,¬ Դալայ¬լամայի խոսքը մեջբերել է The Los Angeles Times¬ը: «Բերանից թռցրել» է անթույլատրելին Գերմանիայի հոգևորականությունը և երկրի ընդդիմությունը քննադատել են կանցլերուհի Անգելա Մերկելին` բեն Լադենի հասցեին որոշ արտահայտություններ թույլ տալու համար: Տիկնոջն այդ առնչությամբ հանդիմանել են նաև նրա որոշ կուսակիցներ: Իր դատողությունները ներկայացնելով Ուսամայի մահվան առնչությամբ, Մերկելն ուրախություն է արտահայտել կատարվածի համար: Եկեղեցականների և ընդդիմութ յան կարծիքով` ոչ մի մահ և ոչ մի սպանություն չի կարող հրճվելու առիթ տալ: Գերմանացի քաղգործիչները հայտարարել են, թե ցանկացած մեկի, անգամ բեն Լադենի մահով ուրախանալը հետգլոր է դեպի միջնադար: Երկրի արտգործնախարարն էլ իր հերթին է անզգույշ արտահայտվել` «Ալ¬Քաիդա»¬ի առաջնորդի սպանության լուրն առնելով: Նա ասել է, որ հիմա ոչ թե պետք է ուրախանալ բեն Լադենի մահով, այլ կարգավորել հարաբերություններն արաբական աշխարհի հետ: