Մրցանակ` Ասանժին


Առժամանակ առաջ խիստ գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ կրքեր բորբոքած «ՎիկիԼիկս»¬ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Խաղաղության մրցանակ է ստացել իր հայրենակիցներից` ավստրալիացի իրավապաշտպաններից: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում, որտեղ Ասանժը սպասում է` տարհանվել Շվեդիա, ուր նրան բռնաբարության մեղադրանք է ներկայացվել (տեղեկացրել է «Ռոսիա-24»¬ը): Մրցանակը հանձնող Սիդնեյյան հիմնադրամը հայտարարել է, որ ոսկյա մեդալը հանձնվում է «Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում բացառիկ խիզախության» համար: Պարգևն ստանալով, Ասանժը վերստին ընդգծել է, որ ԶԼՄ¬ների և ինտերնետ¬կայքերի գործերին պետության միջամտությունն անթույլատրելի է: Նա հավաստիացրել է նաև, որ ՎիկիԼիկսն այսուհետ էլ շարունակելու է իր գործունեությունը և առաջին հերթին ամրացնելու է անվտանգության համակարգը: