Մոդելագործին կեստարյա բանտ է սպառնում


«Դիոր» նորաձևության տան նախկին գեղտնօրեն, ճանաչված մոդելագործ Ջոն Գալյանոն նորից մամուլի հրապարակումների հերոս է դարձել: Փարիզի դատարանում նրան հրեատյացության մեղադրանք է ներկայացվել: Եվ դա հաստատվելու դեպքում նա կդատապարտվի 6-ամսյա բանտային կալանքի ու նաև 22,5 հազար եվրո տուգանքի: Գալյանոն Փարիզի ոստիկանական բաժանմունքում հայտնվել էր փետրվարի վերջին: Նրան վերագրվում էր մեղադրանք` խուլիգանական արարք թույլ տալու և հրեատյաց արտահայտությունների համար: Միջադեպը տեղի էր ունեցել Մարե թաղամասի հեղինակություն վայելող La Perle սրճարանում: «Հարվածի տակ» ընկել էին սրճարանի այցելուներ` 41-ամյա Ֆիլիպ Վիրժիտին ու 35-ամյա Ժերալդին Բլոկը, ովքեր էլ հետո հայց էին ներկայացրել ընդդեմ Գալյանոյի: Նրանք գանգատվել են, որ մոդելագործն իրենց սպառնացել է գազախցիկով, գովաբանել է Հիտլերին ու հրեաներին բնաջնջելու նրա մեթոդները: Գզվռտոցն սկսվել է Գալյանոյի դիտողությունից, որ Բլոկը շատ բարձր է խոսում: Բայց մոդելագործն այլ պնդում է ներկայացրել. - Այդ կինը հարձակողական կեցվածքով հետաքրքրվեց, թե ինչու ես չեմ հագցնում իր նման կանանց: Ես պատասխանեցի, որ հագցնում եմ ցանկացած կնոջ, և նա սկսեց ծաղրել իմ հագուստը: - Վիրժիտին սակայն հեռախոսով տեսագրել էր միջադեպը և շուտով բրիտանական The Sun¬ը հրապարակել է այն: Իսկ տեսագրության մեջ հնչում է Գալյանոյի ձայնը. - Ձեր նման մարդիկ պետք է մեռնեն: Ձեր ծնողները, ձեր նախապապերը պետք է զոհվեին գազախցերում: Ես սիրում եմ Հիտլերին: