ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԱՆՏԵՍԵԼ ԵՆ


 

ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի Արարատի մարզ կատարած նախընտրական այցելությունն, ասում են` մթագնել է Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը: Նշենք, որ նախագահին Արարատի մարզում ուղեկցում էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մինչդեռ Հովիկ Աբրահամյանը միայն Արտաշատում էր միացել և հայտնվել «շարքայինների» շարքերում: Իսկ քարոզարշավի ավարտին մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում տեղի ունեցած հյուրասիրության ժամանակ հավաքվածներն էլ ծափահարել են Ալիկ Սարգսյանին` հավանաբար մտածելով, թե նախկին ոստիկանապետի անձն ավելի ընդունելի է նախագահի համար: Իսկ Ալիկ Սարգսյանն էլ իրեն այնպես է պահել, կարծես ինքն է պատասխանատու Արարատի մարզում Հանրապետական կուսակցության հաջո-ղության համար:

Ուշագրավ է, որ այս հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանն իր կրծքից հանել է ՀՀԿ կրծքանշանն ու նրա փոխարեն ամրացրել իր համար ավանդական դարձած եռագույնով նշանը: