Նախարարը բացահայտել է գողին


 

Խոսքը ֆրանսիական Պյուի-ան-Վելե քաղաքի քաղաքապետ, միաժամանակ Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և գիտության նախարար Լորան Վոկյեի մասին է: Վերջինս նկատել է խանութից փախչող գողին, ապա նրա փախուստի մասին անմիջապես տեղեկացրել անվտանգության աշխատակիցներին: Նախարարի ուշադրությանն արժանացած անհաջողակի գողոնն ընդամենը 3 վիսկի էր: Վերջինս պատճառաբանել է, որ դրանով պիտի մեղմեր կոկորդի ցավը: Ի դեպ` հանցագործներին բացահայտելու գործում նախարարի ներգրավվածությունն առաջին անգամ չէ: Տարիներ առաջ նույն քաղաքում նրա օգնությամբ հանցախումբ է վնասազերծվել: