Փղի պատկեր` Մարսի վրա


 

NASA-ի հատուկ սարքը Հրատ մոլորակի մակերևույթի վրա «փղի գլուխ» է լուսանկարել, որի ուրվապատկերը ստեղծել են լավայի հոսքերը (գրել է The DΖily MΖil-ը):

Իր տեսակի մեջ ամենակատարյալ HiRISE տեսախցիկն արդեն ավելի քան 22 հազար պատկերներ է որսացել: Եվ «փիղը» գրանցվել է մարսյան նշանավոր պատրանքների ցուցակում: Գիտնականները դա համարում են առեղծված, որն ուղեղին ստիպում է ծանոթ պատկեր տեսնել անծանոթ միջավայրում: Սա մարդկային բանականության յուրահատկություններից մեկն է, ինչը թույլ է տալիս հարմարվել փոփոխվող միջավայրում:

Տեսագրված ուվագծերը նաև պատկերացում են տալիս, թե միլիարդավոր տարիների ընթացքում երկրաբանական ինչ փոփոխություններ են կատարվել Մարսի վրա:

- Լավայի հոսքերը ողողել են ընդարձակ տարածքներ, բայց նրանց ճանապարհին հավանաբար հանդիպել է ինչ-որ պատնեշ,- ենթադրել է Արիզոնայի համալսարանից երկրաբան Ալֆրեդ ՄակՅուենը:

Մարսի արբանյակային պատկերները հաճախ սենսացիաների աղբյուր են դառնում: 1976 թ., օրինակ, մոլորակի մակերեսին պատկերվել է մարդկային դեմք հիշեցնող զանգված: Այլմոլորակայինների գոյությանը հավատացողներին դա հիմք է տվել պնդելու արտամոլորակային քաղաքակրթության գոյությունը:

Անցյալ ամռանը Հրատ մոլորակի վրա «հայտնաբերվել» էր Գանդիի դիմանկարը: Նրա կիսադեմն ասես դաջված էր լեռնաշերտի վրա: Իսկ Գալլե խառնարանի լուսանկարները լույսի ու ստվերի խաղով պատկերել են ժպտացող դեմք: