ԾՈՒԽՆ ԷԼ ԿԱ, ԿՐԱԿՆ ԷԼ ԷՌՆԵԿՅԱՆԸ ՎՆԱՍՈՒՄ Է


Այսպիսի ակնարկ էր պարունակում «Արմավիա» ցանցի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հայտարարության ենթատեքստը: Նշանավոր օլիգարխը հերքելով այն լուրերը, թե ինքը պատրաստվում է վաճառել «Արմավիան», միաժամանակ նշում է այն խոչընդոտների մասին, որոնք «Զվարթնոց» օդակայանի սեփականատերը դրել է ընկերության առջև: Մասնավորաբար խոսվեց այն մասին, որ օդակայանի սեփականատիրոջ հաստատած գնացուցակների համաձայն` չափազանց թանկ են վառելիքը, սպասարկման գները, որոնք էլ հնարավորություն չեն տալիս գնալու դեպի ուղևորափոխադրումների տոմսերի գների իջեցմանը: Ըստ Բաղդասարովի, «Զվարթնոցն» աշխարհի ամենաթանկ օդակայաններից մեկն է, ինչն էլ արգելում է տնտեսության զարգացմանը, բեռնափոխադրումների ակտիվացմանն այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ: Ուրեմն, Էռնեկյանի նպատակը գերշահույթ ապահովելն ու Հայաստանի տնտեսությանը մեծ չափերի վնաս հասցնելն է…