ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ ԴԵՄ ՉԵՆ


ԱԺ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, այն տեսակետը հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունում շատերն են քննարկում վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի հարցը: Ասում են` տնտեսական «բլոկի» նախարարների հետ խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կոպիտ է վարվել նրա հետ` անգամ մերժել նրա հետ առանձին հանդիպելու խնդրանքը: Ըստ տեղեկությունների, նախագահը կոպտորեն հրել է վարչապետի կողմից իրեն պարզված թղթերի տրցակը, որոնցում ներառված էին վարչապետական հաշվետվությունները: Շատ կուսակցականներ կողմ լինելով վարչապետի հրաժարականին, միաժամանակ չեն ուզում, որ կառավարությունում առաջանա «ֆորս մաժորային» իրավիճակ: Սակայն, ինչպես հաղորդեց մեր զրուցակիցը, սեպտեմբերին արդեն Հայաստանը նոր վարչապետ կունենա…