Տարեգրության այս օրը 18 մարտի


1991 թվականի այս օրը, Ադրբեջանի եւ Արցախի բնակիչներին ուղղված Միխայիլ Գորբաչովի դիմումի կապակցությամբ հրապարակվեց ՀՀ ԳԽ նախագահության կոչը, որտեղ ասվում էր. «ԼՂ-ի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքին համապատասխան, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա»: ՄԻՆԱՍՅԱՆ Ժորա Վահանի [18.3.1935, գ. Այնթապ (այժմ` ՀՀ Արարատի մարզում) - 14.6.1991, զոհվել է ՀՀ սահմանամերձ գոտում], բորտմեխանիկ: Ավարտել է Եգորեւսկի (Մոսկվայի մարզ, Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1970): 1970-ին կատարելագործվել է Կիրովաբադի, 1983-ին` Կրեմենչուգի (Ուկրաինա) վերապատրաստման դասընթացներում: 1958-74-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում: 1988-ին` Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989-91-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում` ՀՀ սահմանամերձ շրջանների եւ ԼՂ ինքնապաշտպանությանը: Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան եւ Գետաշեն կազմել է 1696 ժամ:?Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս: Թաղված է Այնթապում: ՎԱՐԴԱՆՅԱՆ Կամո Բահաթուրի [ծ. 18.3. 1966, գ. Նորշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)], ազատամարտիկ: ՊԲ գնդապետ (2003): 1986-ին ընդունվել է Երեւանի գյուղատն տեսական ինստիտուտ, 2-րդ կուրսից ներգրավվել է ազգային-ազատագրական պայքարին: 1988-94-ին Մարտունիի կամավորական ջոկատի եւ ՊԲ ստորաբաժանումների կազմերում մասնակցել Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական եւ Աղդամի, Մարտակերտի, Քելբաջարի, Կուբաթլուի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին: 2000-ից` N զորամասի հրամանատար:?Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ