Ռուսական մաֆիայի բարեկամ սենատորը


Անցյալ հինգշաբթի ձերբակալվել է Նյու Յորք նահանգի սենատի անդամ Կարլ Կրյուգերը` կաշառակերության և փողերի լվացման մեղադրանքով: Նրա դեմ հարուցված գործում հիշատակվում են նախկին ԽՍՀՄ¬ից արտագաղթածներ: Առժամանակ առաջ նյույորքցի իրավաբան և ռուսական «Ռասպուտին» ռեստորանի տեր Միխայիլ Լևիտիսն իրեն մեղավոր էր ճանաչել ՀԴԲ¬ի (ՂըՀ) աշխատակիցներին խաբելու համար, ինչը քրեական հանցանք է համարվում: 2009 թ. ՀԴԲ¬ն Լևիտիսի մոտ էր ուղարկել իր գաղտնի իրազեկիչ Ջորջ Աբդուլային, որը նաև «Ռասպուտինի» հարևանությամբ գտնվող HeavenNigts գիշերային ակումբի տերն է: Աբդուլան Լևիտիսին գանգատվել է, որ իր ակումբին պահանջներ է ներկայացնում սպիրտային խմիչքների նահանգային վարչությունը: Ապա հետաքրքրվել է, թե հարևանը չի՞ կարող միջնորդել` ազդեցիկ դեմոկրատ ¬սենատոր Կարլ Կրյուգերի հովանավորչությունը ստանալու: Լևիտիսն էլ ասել է, թե սենատորը կօգնի` եթե նա վերջինիս ընտրական գանձարանին որոշակի գումար նվիրաբերի: Իրազեկիչը 3 հազար դոլար է տվել Լևիտիսին, որն ասել է, թե 1000¬ը կպահի իրեն` մատուցած ծառայության դիմաց, իսկ 2000¬ը կհանձի Կրյուգերի օգնականին: Սենատորի դեմ նման ուրիշ փաստեր ևս եղել են, որոնք բոլորը, ներառյալ` վերջինը, նա ժխտել է: «Ռասպուտինի» տերը նույնպես սկզբում հերքել է այդ փաստը, սակայն հետո որոշել է, որ ավելի լավ է` ինքն իրեն մեղավոր ճանաչի` մեղմ պատժի խոստման դիմաց: Հիմա նրան սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում, ինչպես նաև փաստաբանական արտոնագրից զրկում: Ի դեպ, վերջին 4 տարում Կրյուգերը 3¬րդ սենատորն է, ով մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: - Ամեն անգամ, երբ ձերբակալում ենք սենատորի կամ նահանգի ասամբլեայի անդամի, ըստ էության դա պետք է հնչի որպես զուտ ահազանգ: Դրա հետ մեկտեղ տպավորություն է ստեղծվում, թե որքան էլ հնչի այդ ահազանգը, Օլբանիում ուղղակի շրջվում են մյուս կողքին ու ավելի խորը քնում: Գուցե այս անգամ վերջապես այնտեղ կարթնանան,¬ ասել է Նյու Յորքի Հարավային մարզի դաշնային դատախազ Պրիտ Բհարարան: Գավառական Օլբանի քաղաքը Նյու Յորք նահանգի մայրաքաղաքն է` նույնանուն քաղաքից հեռու մի քանի ժամվա ճանապարհով: Ինչ վերաբերում է Կրյուգերին, ապա նրան ներկայացված 53 էջանոց մեղադրականում Լևիտիսին առնչվող դրվագը չկա: Փոխարենը նմանատիպ բազմաթիվ այլ փաստեր կան: 2006 թ. մինչև 2011¬ի մարտ ամիսը սենատորը շուրջ 1 միլիոն դոլար կաշառք է ստացել` կաշառատուներին մատուցած ծառայությունների դիմաց: Նրան մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում: Ենթադրվում է, որ ձերբակալվելով` Կրյուգերը կզրկվի իր պաշտոնից: Իսկ այդ տեղում նրան փոխարինողի ամենահավանական թեկնածուն 1981¬ին ծնողների հետ ԽՍՀՄ¬ից Միացյալ Նահանգներ գաղթած, նախկին մոսկվացի Ալեք Բրուկ¬Կրասնին է: Թեկուզ այն պատճառով, որ Կրյուգերի ընտրատարածքը խիտ բնակեցված է ԽՍՀՄ¬ից եկվորներով: