Շրջայց` ամրացված շրջանի զորամաս
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Արմավիրի մարզում տեղակայված 9-րդ ամրացված շրջանի զորամաս: Այստեղ զորամասի հրամանատար գնդապետ Հ. Շահբազյանը նախարարին զեկուցեց զորամասի ներկա վիճակի, առկա խնդիրների և զորամասում կատարված շինարարական աշխատանքների մասին: Ս. Օհանյանը` ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Ո. Ադոյանի, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ա. Մակարյանի, ինչպես նաև ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, գնդապետ Ա. Գևորգյանի ուղեկցությամբ այցելեց 9-րդ ամրացված շրջանի գումարտակներ, որտեղ ծանոթանալով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, տանկային աշտարակների պահպանման և սպասարկման, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, համապատասխան սպաների հետ քննարկեց ծառայությանը վերաբերող մի շարք հարցեր: Շշրջայցի շրջանակներում Ս. Օհանյանը եղավ նաև ամրացված շրջանի դիտարկման կետում: