ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոնում
ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները` Ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն, այցելեցին ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոն: Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԶՈւ ԳՇ ինժեներային զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ո.Ադոյանը, որի ուղեկցությամբ էլ վերջիններս փոքրիկ շրջայց կատարեցին Կենտրոնում, ծանոթացան Կենտրոնի պատմությանն ու աշխատանքներին, ծառայության պայմաններին, դիտեցին փորձնական պարապմունքը: Այնուհետև գեներալ-մայոր Ո.Ադոյանը նկարների ցուցադրությամբ հյուրերին ներկայացրեց որոշ մանրամասներ Կենտրոնի գործունեության վերաբերյալ: -Որքան էլ լավ պատրաստված լինի սակրավորը, ցանկացած անզգուշություն կամ վրիպում կարող է նրա կյանքն արժենալ, քանի որ սակրավորի հատուկ համազգեստը պաշտպանում է նրա մարմնի ամենակարևոր մասերը միայն,-եզրափակեց գեներալը: