Շևարդնաձեն կարծում է
- Երկրի ղեկավարը չպետք է 60 տարեկանից ջահել լինի և 70-ից մեծ,- հայտարարել է Վրաստանի էքս նախագահ Էդուարդ Շևարդնաձեն` վկայակոչելով իր և Չինաստանի օրինակները: Նա ասել է, որ ինքը Վրաստանի նախագահի պաշտոնին հարմար 2 թեկնածուներ ունի, սակայն նպատակահարմար չի գտնում բարձրաձայնել նրանց անունները: Խոսելով ընդդիմության կողմից հնարավոր իշխանափոխության դեպքում արտահերթ ընտրությունների մասին, երբեմնի Նախագահը Ն. Բուրջանաձեի հաղթանակն առանձնանապես հավատընծա չի համարել: Նրա կարծիքով Բուրջանաձեի առաջընթացն ավարտվել է լիակատար տապալմամբ, և նա իշխանությունից պետք է հեռանար դեռևս 2007-ին` երբ ցրում էին ընտրության հանրահավաքը և երբ նրա ընդունարանում մի քանի պատգամավորներ հացադուլ էին հայտարարել: - Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիյային (ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ), ապա նրան կարելի է վարչապետ նշանակել,- ասել է Շևարդնաձեն` նրան համարելով խելացի քաղգործիչ, բայց նախագահի համար` շատ երիտասարդ: Էքս նախագահը մեկանաբանել է նաև օգոստոսյան պատերազմը` նշելով, որ պատերազմից կարելի էր խուսափել` եթե կենդանի լինել նախկին վարչապետ Զ. Ժվանիան. - Եթե Զուրաբ Ժվանիան կենդանի լիներ, մենք Ցխինվալի չէինք մտնի: Նա վերլուծական միտք ուներ և կարող էր օբյեկտիվ եզրահանգումներ անել: