Հա՞ որ...


Ալյուրի հայաստանյան շուկայի տնտեսվարողները գրեթե բացառում են հացամթերքի կտրուկ գնաճը: Զարմանալի է, որ նման պնդումներ հերթական թանկացումից հետո են հնչում: Նույնիսկ երաշխիքներ են տրվում, թե միջազգային շուկաներում սպասվող գնաճային զարգացումները հայաստանյան շուկա չեն հասնելու, կամ էլ, վատագույն դեպքում` թանկացումները նշանակալի չեն լինելու: Հետաքրքիր է, որ այսօրինակ հավաստիացումները ինքնանպատակ ու կեղծ են դառնում, երբ հենց շաբաթասկզբին ալյուրի պարկը միանգամից մի քանի հազար դրամով թանկացավ: Իսկ մերոնք սովորաբար այնքան շուտ են արձագանքում թանկացումների անգամ ամենաչնչին ազդակներին, որ նման հայտարարությունների ֆոնին ոչինչ չի մնում, քան ենթադրել, թե մեր ներկրողները միջազգային գներին այնքա˜ն վաղուց են հասել ու վազանցել… Ու այդ` միջազգայինները դեռ այնքա˜ն «հաց ու պանիր» պետք է ուտեն ու… այդպես էլ հայաստանյան շուկայում գործող հաստատուն¬բարձր թվերին չհասնեն: Մերն ուրի՞շ չէ: