ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


ՀԱԿ¬ի լիդերները Եգիպտոսի հեղափոխության առիթով Համո Սահյանի ոճով - Հեղափոխություն տեսնելիս շուրթերս դողում են, Ծնկներս ծալվում են, Չգիտեմ, ինչու է այդպես: Հայի «խասիաթ» Չէ˜, ոնց գցում¬բռնում ես` հայերը հերթ կանգնել չեն սիրում, ամեն ինչի արտահերթն են նախընտրում, հատկապես` ընտրությունների: Համենայն դեպս` ագրեսիվ չեն «Ժառանգության» կանայք, թվում է, փափուկ բնավորություն ունեն, տղամարդիկ` կիսափափուկ, Ր. Հովհանիսյանը` կոշտափափուկ: Մի խոսքով, գրեթե «բամբակ» են, բայց պարտադրված «զանգակություն» են խաղում: Իհարկե, ճիշտ է պղծագործությունները պատժելը Մանկապիղծներին ամորձատելու Թուրքիայի որոշումը նույնքան ճիշտ է, որքան ճիշտ է հազարավոր սրբագույն հուշարձաններ պղծած պետության «ամորձատում»¬ը: Երիտասարդությունը գերադասում է այլ ապահովագրություն Հայտնի գովազդի ոճով Եթե ԱՊՊԱ` Ուրեմն` փողով ու պաշտոնով ՊԱՊԱ: Ռ. Քոչարյանի դիտարկումը Հայտնի ասացվածքի ձևափոխմամբ Մի քար եմ գցում ձորը, հազար քաղաքագետ ու լրագրող չեն կարողանում «հանել»: Լ. Տեր¬Պետրոսյանի խոստովանությունը Ինչի՞ս է պետք, որ ԱԺ մտնի ՀԱԿ¬ը, Ես ուզում եմ միայն նախագահի «թագը»: Աստված չանի` պետության «գլուխը քոր գա» Դաշնակցական Ա. Ռուստամյանն ասում է. «Եթե ես մենակ իմ գլուխը քորելու հարց ունենամ, այդքան եղունգ ես էլ ունեմ: Բայց ամբողջ հարցն էն է, թե պետության գլուխը ո՞վ պիտի քորի»: Մեր կողմից Ռուստամյանին հիշեցնենք մեկ այլ ժողովրդական խոսք. «Գլուխդ քոր ա գալիս` ծեծ կուտես»: Իսկ ծեծ թող մեր թշնամիներն ուտեն, ոչ թե մեր պետությունը: Վնասելու ինչպիսի˜ «երևակայություն» Ապշել կարելի է, թե որոշ կուսակցությունների և քաղգործիչների ոնց է «հաջողվում» փնտրել¬գտնել և ԱԺ¬ին առաջարկել բացահայտ հակահայկական բանաձևերի ընդունում: Հիմա էլ պնդում են «հետ կանչել» մեր ստորագրությունը հայ¬թուրքական արձանագրությունների տակից: Դրանից ախր, բացի վնասից` ոչ մի օգուտ: Ավելի լավ չէ՞ թուրքերը հետ կանչեն ու դառնան Արևմուտքի աչքի գրողը: Սա անվանել տարրական դիվանագիտական անգրագիտությո՞ւն, թե՞… բայց «թե»¬ի մասին չափից ավելի է խոսվել: Ուղեգրերի փոխանակում Շարունակվում է Կարապետիչ¬Իսրայել հակամարտությունը Երբ ՀՀ¬ում հրեական համայնքի ղեկավարը Կարապետիչին խոստացավ ձրի ուղեգիր` Իսրայելի հոգեբուժարանում բուժվելու, Կարապետիչն էլ վերջինիս խոստացավ ձրի ուղեգիր` Իրան (որտեղ Իսրայելը համարում են չարիքի մարմնացում և խոստանում են ջնջել երկրագնդի քարտեզից): Քաղաքական բացատրական բառարանից Միջազգային ճգնաժամային խումբ. հումանիզմն ու արդարությունը նավթագազային տրուբեքում խեղդելու հակված շահամոլ կառույց: Ռ. Քոչարյանի լռությունը` կայունության երաշխի՞ք Տարօրինակ է, բայց փաստ: ՀՀ երկրորդ նախագահը խոսում է կիսամյակը մեկ անգամ: Իսկ որոշ ԶԼՄ¬ներ տագնապով վեց ամիս վերլուծում են նրա` չափից ավելի պարզ յուրաքանչյուր արտահայտությունը: Պատկերացնենք ինչ խուճապ կստեղծվի, եթե հանկարծ Ռ. Քոչարյանը ամեն շաբա´թ հարցազրույց տա:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ