«Ամերիկյան քաղգործիչները նույնքան անգետ են...»


Բավական կոշտ այս վերնագրով (որը շարունակություն էլ ունի` «…որքան իրենք` ամերիկացիները») հրապարակում է տարածել «RT», ՀՏրրՌя¬ն: Դրանում մասնավորապես ասվում է. - Ամերիկյան քաղաքական գործիչները չեն ամաչում` իրենց կարծիքն արտահայտել արտաքին գործերի վերաբերյալ, եթե նույնիսկ իրենք նմանվում են տնային հանձնարարությունը չկատարած աշակերտի: Սխալներն ու վրիպախոսությունը հաճախակի երևույթներ են Կապիտոլիումի բլրում: Սակայն ծաղրի առարկա է դառնում նաև ողջ ամերիկյան ժողովուրդը: Ուրիշ երկրներին ժողովրդավարության խորհուրդներ տալն ամերիկյան գործիչների սիրած զբաղմունքն է: Սակայն նրանցից ոմանք այնքան են հափշտակվում, որ մոռանում են, թե որ երկրի մասին էին խոսում: Մեկնաբանելով ժողովրդավարության վիճակը Բելառուսում, չգիտես ինչու` Ջոն Մակքեյնն այն Լիտվա անվանեց: Ջոն ՄԱԿՔԵՅՆ. ԱՄՆ սենատոր. Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Լիտվայի նախագահին: Կոնգրեսի պատգամավորական խումբն այսօր հանդիպել է նրա հետ. նա հրաշալի ղեկավար է: Սակայն մեզ հաջողվեց հանդիպել և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նրանցից շատերն ասում են, որ բանտում գտնվող իրենց ընկերներին ծեծել են և տանջել: Ձայն դահլիճից. Բելառուսի´ ընդդիմությունը, այլ ոչ Լիտվայի: Նույն այդ հանդիպման ժամանակ նախկին նախագահի թեկնածուներից մեկը` ամենաազդեցիկ հանրապետական¬սենատորը Ռուսաստանն անվանեց Խորհրդային Միություն: Ջոն ՄԱԿՔԵՅՆ. Բոլորին հայտնի է, որ մեր հակահրթիռային պաշտպանությունը և բավական համեստ զորքերը մենք տեղաշարժում ենք` Իրանի´ կողմից սպառնալիքից պաշտպանության նպատակով, այլ ոչ թե Սովետական Միության կողմից: Եվ սա սենատոր Մակքեյնի միակ սեպը չէ: Ջոն ՄԱԿՔԵՅՆ. - Սա շատ լուրջ պայքար է` հատկապես հաշվի առնելով իրավիճակը իրաքա-պակիստանյան սահմանում: Հավանաբար Պակիստանն Իրաքի հետ սահման ունի միայն սենատոր Ջոն Մակքեյնի գլխում: Սակայն նա միակ ամերիկացի քաղգործիչը չէ, որ շտապում է իր փորձագիտական կարծիքը կիսել աշխարհի իրադարձությունների թեմայով` չճշտելով փաստերը: Ջորջ Բուշը, որն հպարտանում է, թե Եգիպտոսում առաջ մղեց ժողովրդա վարությունը, նախագահ լինելով` կարծում էր, թե Աֆրիկան երկիր է… Ջորջ ԲՈՒՇ. - Աֆրիկան հրեշավոր հիվանդությամբ տառապող երկիր է: Միլիոնավոր ամերիկացիների սիրելի Սառա Փեյլինը մի քանի տարի առաջ նույնպես գտնում էր, թե Աֆրիկան երկիր է: Բայց հիմա դա նրան բոլորովին չի խանգարում` խորհուրդներ տալ, թե ինչպես վարվեն Եգիպտոսում: Տիկին Փեյլինն ավելի է ամրապնդել իր հեղինակությունը միջազգային գործերում` մեկնաբանելով Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ¬ի դիրքորոշումը. Սառա ՓԵՅԼԻՆ. - Ակնհայտ է, որ մենք պետք է միավորենք ջանքերը` մեր հյուսիսկորեական դաշնակիցների հետ մենք կապված ենք համաձայնագրերով… Նրա զրուցակիցը. ¬ Միայն` հարա´վկորեական դաշնակիցների: Դենի ՇԵԽՏԵՐ. CNN¬ի նախկին պրոդյուսեր և ԶԼՄ¬ների ոլորտի վերլուծաբան.¬ Տարօրինակն այն է, որ գործիչները, ովքեր իրապես ոչինչ չգիտեն այդ բաների մասին, կեցվածք են ընդունում, թե իրենք մասնագետներ են և արտահայտվում են այդ թեմաներով, որպեսզի իրենց համարեն հեղինակավոր քաղգործիչներ: Այնպես որ Սառա Փեյլինը, ով կարող է Ռուսաստանը տեսնել իր տան շեմքից ու իր պատուհանից, հիմա իրեն մատուցում է որպես Ռուսաստանի գծով փորձագետ. և ոչ միայն: Որ ամերիկյան քաղգործիչները հանգիստ իրենց թույլ են տալիս քննարկել միջազգային գործերը, պատճառը թերևս այն է, որ նրանց հանդիսատեսներից շատերը չեն կարող գիտակցել, թե որն է անհամապատասխանությունը: Ռիկ ՇԵՆԿՄԱՆ. Ջորջ Մայսոնի համալսարանի պատմության պրոֆեսոր.- Շատ հեշտ է մեքենայությունների ենթարկել մարդկանց, ովքեր ոչինչ չգիտեն: Ամերիկացիները մեծամասամբ անտարբեր են արտաքին քաղաքականության նկատմամբ: Նրանք ուշադրություն չեն դարձնում աշխարհում կատարվող իրադարձություններին, և նրանց հեշտ է կառավարել: Իսկ հասարակության անգիտության համար վճարը շատ բարձր է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ տարիներ Իրաքում և Աֆղանստանում պատերազմելուց հետո ամերիկացիների մեծ մասը նախկինի նման չեն կարողանում այդ երկրները գտնել քարտեզի վրա: Եթե հասարակությունը չի նկատում իր քաղգործիչների անգիտությունը` չի կարող վերահսկել նրա որոշումները: Կարծիք կա, որ հենց դա է Ամերկայում ժողովրդա վարության ամենալուրջ սպառնալիքներից մեկը: