ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ


«Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմով նշանավոր դարձած կինոդերասանուհի Մարիա Շնայդերը մահացել է: Դերասանուհին, ում կենսագրության մեջ ահռելի դեր է խաղացել կինոբեմադրիչ Բեռնարդո Բերտոլուչին, մահացել է 58 տարեկան հասակում: Նա տևական ժամանակ հիվանդ էր, գրեթե գամված անկողնին: Շնայդերը ֆրանսիական կինոյի սեքս խորհրդանիշներից մեկն էր, չնայած դերասանուհին շատ հաճախ էր հրաժարվում նկարահանվել էրոտիկ տեսարաններում: Այսպես, նա ժամանակին հրաժարվել էր նկարահանվել «Կալիգուլա» ֆիլմում, ուր նրա հերոսուհին պիտի պատկերեր ամենացնցող էրոտիկ տեսարանները: Շնայդերը համարվում էր ֆրանսիական կինոյի գերաստղերից մեկը և երկրի ազգային հպարտությունը: