ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ԱՐԵԳԱԿԸ


ՍՏԵՐԵՈ սարքերը, որոնք տեղադրված են Արեգակի երկու կողմերում, Երկիր են փոխանցել պատմության մեջ առաջին անգամ արված լուսանկարներ: Այս լուսանկարներում Արեգակը երևում է բոլոր կողմերից և պատկերացում ստեղծում իր կառուցվածքի մասին: Այս կարևոր հայտնագործությունն այժմ ուսումնասիրվում է Տիեզերագ նացության ամերիկյան ՆԱՍԱ կենտրոնում: Ինչպես վկայում են գիտնականները, լուսանկարները տիեզերքի ուսումնասիրության ոլորտում սկիզբ են դնում նոր դարաշրջանի: Միաժամանակ այս լուսանկարները հնարավորություն կստեղծեն հետագայում թռիչքներ կատարելու դեպի անհասանելի համարվող Արեգակը: