ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ Է


Բելառուսական առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է իր ծննդյան օրը. նրա կայքում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ նա ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին (նույն օրը, ինչ Ռոբերտ Քոչարյանը): Ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչն է ստիպել Լուկաշենկոյին փոխել իր ծննդյան օրը, մանավանդ որ երկրում միշտ էլ օգոստոսի 30-ին են նշել նրա ծննդյան տոները: Նախագահի մտերիմներից մեկն ասել է, թե Լուկաշենկոն ցանկացել է իրենով ավարտել ամառը. այսինքն` ամռան վերջին օրը հռչակել տոնական բելառուս ժողովրդի համար: Իսկ հետո էլ ասում են, թե Լուկաշենկոն բռնակալ է, թե չի սիրում իր ժողովրդին…