Մշտամնա Չավեսը


Հանրաքվեի արդյունքում Ուգո Չավեսն իրավունք է նվաճել անսահմանափակ անգամներ իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի ընտրություններում: Անցյալ կիրակի կայացած այդ հանրաքվեին մասնակցել է 17 միլիոն ընտրողների 70 %-ը, որից 54,4 %-ը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: - Փետրվարի 15-ին մենք նոր էջ գրեցինք մեր երկրի պատմության մեջ: Հանրաքվեի արդյունքները ժողովրդի, հեղափոխության վճռական հաղթանակի ապացույցն էին,- Կարակասում կայացած բազմամարդ հանրահավաքում հայտարարել է Չավեսը: Նա ընթերցել է նաև Ֆիդել Կաստրոյի շնորհավորական ուղերձը` ընդգծելով, որ այս հանրաքվեն Լատինական Ամերիկայի բոլոր ժողովուրդների հաղթանակն է: